Բացահայտվել է համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն

15 Հուլիսի, 2025

Այս տարվա փետրվարին Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էին հանցավոր կազմակերպության գործունեության վերաբերյալ հերթական հավաստի օպերատիվ տեղեկությունները, ըստ որոնց՝ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի գրասենյակային նշանակության տարածքում Հայաստանի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ ստեղծել են հանցավոր կազմակերպություն և զբաղվում են համակարգչային հափշտակություններով, հայտնում են ՆԳՆ-ից։

«Ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ պարզել հանցագործությունների կատարման եղանակը, հանցավոր կազմակերպությունում ներգրավված անձանց ինքնությունն ու յուրաքանչյուրի դերակատարումը: Հուլիսի 1-ին, մանրակրկիտ նախապատրաստումից հետո, Քրեական ոստիկանության և Քննչական կոմիտեի աշխատակիցներն իրականացրին անսպասելի խուզարկություն, և հմուտ գործողությունների արդյունքում հանցավոր կազմակերպության անդամներին չհաջողվեց ոչնչացնել առանցքային ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային տեղեկությունները:

Հայտնաբերվել են հանցավոր կազմակերպության անդամաներին պատկանող համակարգչային տեխնիկա և բջջային հեռախոսներ, որոնց հատուկ կահավորանքը պետք է չեզոքացներ իրենց ինքնության բացահայտման ռիսկը:
Մինչ այդ ձեռք էին բերվել փաստական տվյալներ, որ հանցավոր կազմակերպության անդամները համացանցի միջոցով կապ են հաստատել արտերկրում բնակվող անձանց հետ, ներկայացել տարբեր կեղծանուններով և հաղորդակցվելով օտար լեզուներով՝ հանցավոր եղանակով նրանցից հափշտակել են ֆինանսական միջոցներ:

Մասնավորապես՝ նրանք տուժողներին առաջարկել են իրենց պատրաստած կեղծ կրիպտոարժույթների հարթակներում կատարել ֆինանսական ներդրում և կարճ ժամանակում ստանալ շահույթ:
Ավելին՝ հանցավոր կազմակերպության անդամները թիրախավորված անձանցից տարբեր պատրվակներով պահանջել և ստացել են տարատեսակ բանկային տվյալներ, որոնց միջոցով ձեռք են բերել այդ անձանց ֆինանսական կարգավիճակի վերաբերյալ տվյալներ:

Բացի այդ, թիրախավորել են նաև այն անձանց, որոնք արդեն դարձել են նմանատիպ հանցագործությունների զոհ և առաջարկել կատարել կեղծ հետաքննություն՝ կորցրած ֆինանսական միջոցները վերադարձնելու պատրվակով, ինչի դիմաց պահանջել են միջնորդավճար:

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա Քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, և միջոցառումերը շարունակվել են համատեղ:

Կիբեռհանցագործությունների բացահայտման գործում հատկապես կարևոր է ձեռք բերել ապացույցներ: Առաջին դեպքը չէր, և փորձառու իրավապահները գիտեին, որ այս հանցավոր կազմակերպության անդամները ևս ունեն իրավապահների անակնկալ այցելության դեպքում համակարգիչներում առկա ապացույցները ոչնչացնելու հստակ միջոցներ և ուղեցույց:
Մի խումբ անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաև և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու հատկանիշերով:

Ներկայացվածը Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության հերթական մեծամասշտաբ բացահայտումն էր։

Ներկայումս Քրեական ոստիկանության ծառայողներն ակտիվ համագործակցում են օտարերկրյա պետությունների գործընկերների հետ` հանցավոր կազմակերպության գործողություններից տուժած անձանց հայտնաբերելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր

Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ

Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ քրեական վարույթի շրջանակում քննչական մարմնի կողմից օգոստոսի 8-ին տարածված հաղորդագրության մեջ հրապարակվել են վարույթին...

Ալիևը նամակ է գրել Թրամփին

Ալիևը նամակ է գրել Թրամփին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակում նշել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացի գործնական արդյունքները, որը մեկնարկել է 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթաժողովից հետո։ Ինչպես հայտնել է APA-ն, Ալիևը հայտնել է, որ անցած տարվա...

ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորման Թրամփի պահանջները

ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորման Թրամփի պահանջները

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել կառավարության ֆինանսավորման մասին ժամանակավոր օրինագծին, որը թույլ կտա խուսափել նոր շաթդաունից։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 90 սենատոր, դեմ՝ վեցը, հայտնել է Bloomberg-ը։ Օրինագիծը նախատեսում է դաշնային կառավարության աշխատանքի...

Արդյո՞ք դատավոր Հակոբ Մանուկյանը գործեց Պիղատոսի նման․ Սամվել դպիր Գրիգորյան

Արդյո՞ք դատավոր Հակոբ Մանուկյանը գործեց Պիղատոսի նման․ Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որոշ մարդիկ արժանապատիվ դատավոր Հակոբ Մանուկյանի ինքնաբացարկը համեմատել են Պիղատոսի արարքի հետ։ Սակայն Պիղատոսի և դատավոր Հակոբ Մանուկյանի արարքների միջև կա բացարձակ հոգևոր, բարոյական և իրավական հակադրություն։ Եկե՛ք քննենք...

Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի...