Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր ԱԺում բառիս ուղիղ իմաստով ծեծկռտուքի դեպքով պետք է վարույթ նախաձեռնվի քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և մի շարք պատգամավորներ պետք է ենթարկվեն քրեական հետապնդման: Բայց, հաշվի առնելով, որ տիկին Վարդապետյանն ու պարոն Պողոսյանը աշխատավարձ չեն ստանում երկրում` այդ թվում ԱԺ դահլիճում «կարգուկանոն հաստատելու» համար, նրանք պարզապես լուռ կժպտան և կանցնեն առաջ»։
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ դաշինքի անդամ Արթուր Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վերաբերյալ․ «Կեսգիշերին՝ հակակոռուպցիոն դատարանի «հայտնի» դատավորը, չունենալով որեւէ փաստական տվյալ, որեւէ հիմք,կալանավորեց դաշինքի անդամ Արթուր Օհանյանին մեկ...





