Այսօրվա միջնորդությունը կրկին որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ․ փաստաբաններ

14 Օգոստոսի, 2025

«Գործ ունենք ակնհայտ ապօրինի մեղադրանքի երկու դրվագի հետ։ Փորձում ենք հույսեր կապել արդարադատության հետ, բայց հույսերը այդքան էլ մեծ չեն, քանի որ գիտենք՝ էս գործի նկատմամբ ճնշումները բազմաթիվ են և մեծ ծավալների են հասնում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արմեն Ֆերոյանը։ «Մեղադրանքը հիմնավորող որևէ պատշաճ ապացույց էս գործի մեջ գոյություն չունի, սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Ուստի խոսել կալանքի կամ կալանքի ժամկետը երկարացնելու մասին, բացարձակ ո՛չ իրավական է, ո՛չ իրավաչափ։ Եթե ապացուցողական շեմը անգամ մեղադրանք առաջադրելուն չէր բավարարում, բայց բավարարել են, հետևաբար, կալանքի ժամկետի երկարացումը կրում է բացարձակ ապօրինի բնույթ»,- ասաց փաստաբան Ֆերոյանը։

Փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանն էլ ասաց․ «Իրադարձությունների զարգացումը եղել է բոլորիս աչքի առաջ, այսքան թափանցիկ ֆեյսբուքյան արդարադատություն՝ քաղաքական բաղադրիչով, նման երկրորդ դեպք չկա։

Երբ մենք ասում ենք, որ սա իրավական աբսուրդ է, մենք դա իսկապես ենք ասում, ամենայն լրջությամբ ենք ասում։ Ոչ թե մեր գնահատականն ենք հնչեցնում, այլ օբյեկտիվ իրականության արձանագրումն ենք անում, որը մեր աշխատանքը էլ ավելի դժվար է դարձնում․ որովհետև երբ գործ ունես իրավական աբսուրդի հետ, բախվում ես մի անհասկանալի իրականության։

Այսօրվա միջնորդությունը կրկին որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ։

Մեր առաջնային դիրքորոշումն այն է, որ ընդհանրապես խափանման միջոց պետք է չլինի և չէր էլ կարող կիրառվել։ Եթե բոլոր դեպքերում խոսում ենք այլընտրանքային խափանման միջոցի մասին, որպես այսպես ասած՝ ծայրահեղ միջոց, մենք նման հարց կարող է և բարձրաձանենք։ 55 օրից ավելի ամենաինտենսիվ խափանման միջոցը՝ կալանքը կիրառված է Սավել Կարապետյանի նկատամբ․ մի անձի, ով նախկինում երբևէ արատավորված չի եղել, ով ունի իսկապես բարձր հեղինակություն թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս, ով հանդիսանում է հայ ազգի իսկապես վերջին տարիների ամենախոշոր բարերարը»։

Նշենք, որ դատական նիստը ժամը 17։00-ին է մեկնարկել, այժմ փաստանաբանների ամփոփիչ ելույթների փուլն է։

Փաստաբաններ Արմեն Ֆերոյանի, Լիանա Գասպարյանի և Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Ալիևի խոսափողը առաջիկայում կսպառնա պատերազմով․ Աննա Գրիգորյան

Ալիևի խոսափողը առաջիկայում կսպառնա պատերազմով․ Աննա Գրիգորյան

Նոր Սահմանադրություն, Տիգրանաշեն, Ռոբերտ Քոչարյանի կալանավորում, ՌԴ-ի հետ հարաբերությունների սրում և դրա հնարավոր տնտեսական հետևանքները․ ի՞նչ նոր մարտահրավերների առաջ կարող է կանգնել Հայաստանը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հետ խոսել ենք նաև...

Կատեգորիկ հերքումը, որքան էլ վճռական լինի, ապացույց չէ. Սիրանույշ Սահակյան

Կատեգորիկ հերքումը, որքան էլ վճռական լինի, ապացույց չէ. Սիրանույշ Սահակյան

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մեկնաբանել է  Ադրբեջանի Մարդու իրավունքների  պաշտպան Սաբինա Ալիևայի հայտարարությունը։ Սահակյանը, մասնավորապես, ասել է․ «2026 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Մարդու իրավունքների  պաշտպանի  աշխատակազմն...

Հրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբան

Հրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «ՀՀ վարչապետի հանձնարարությամբ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է 74 էջանոց զեկույց՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների...

Կառավարության հրապարակած զեկույցը հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական․ Մայր Աթոռ

Կառավարության հրապարակած զեկույցը հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական․ Մայր Աթոռ

ՀՀ Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական։ Պետական միջոցների մսխմամբ՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքների...

Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցը

Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցը

Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցը, հայտնում են վրացական ԶԼՄ-ները։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Թբիլիսիում՝ Էներգետիկ կարգավորման համաշխարհային ֆորումի շրջանակում, 3 երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչները քննարկել են...