Այսօր մի շարք շրջաններում հնարավոր է թափվեն ամսական նորմայի չափ տեղումներ. Լևոն Ազիզյան

19 Սեպտեմբերի, 2025

Սև ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօր հանրապետության մի շարք շրջաններում հնարավոր է թափվեն ամսական նորմայի չափ տեղումներ: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Ավելի վաղ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը հայտնել էր, որ Սև ծովից մեր երկրին մոտենում է բավականին ակտիվ ցիկլոն. դրա ներթափանցումը Հայաստան կսկսվի այսօր ուշ երեկոյան ժամերին։ «Տեղումնաբեր ամենաակտիվ գոտին Հայաստանում կլինի սեպտեմբերի 19–ին հետկեսօրյա ժամերին։ Այսպիսով, այսօր գիշերը առանձին շրջաններում, վաղը ցերեկային ժամերին գրեթե հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում, պորթկումները մինչև 18-ից 22 մետր/վայրկյան արագությամբ։

Այս ցիկլոնը իր հետ հյուսիս-արևմուտքից բերում է արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ուստի վաղը ցերեկային ժամերին երկրի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը այսօրվա համեմատ կնվազի 8-ից 12 աստիճանով, բայց սեպտեմբերի 20-ից ցերեկը կբարձրանա 4-ից 5 աստիճանով։

Սեպտեմբերի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումները կպահպանվեն առանձին հատվածներում և կկրեն կարճատև բնույթ։ Սեպտեմբերի 22-ից սկսած երկրի ողջ տարածքում տեղումները կդադարեն»,–ասել էր նա։

Նմանատիպ նյութեր

Երկրաշարժ՝ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք

Երկրաշարժ՝ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք

Օգոստոսի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 23։11-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 19։11-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 3,8 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժի օջախը գտնվել է Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք՝ 10 կմ...

Ալի Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

Ալի Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Աբդոլլահիին նշանակել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ Այդ մասին հայտնի է դարձել Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի հրամանագրից։ «Հաշվի առնելով...

Սողանքի հետևանքով փակված Եղեգիս-Հերմոն ճանապարհը վերականգնվել է

Սողանքի հետևանքով փակված Եղեգիս-Հերմոն ճանապարհը վերականգնվել է

Վայոց Ձորում ավտոճանապարհի Եղեգիս-Հերմոն հատվածում տեղի ունեցած սողանքից որոշ ժամանակ անց ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերի ջանքերի շնորհիվ երթևեկությունը վերականգնվել է։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ներքին գործերի...

Կոլումբիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Կոլումբիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Կոլումբիայի իշխանությունները ազգային արտակարգ դրություն են հայտարարել երկրի արևմտյան հատվածում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո։ Զոհերի թիվը հասել է 111-ի, հայտնել է երկրի նախագահը, գրում է The Guardian-ը։ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել...

Գնացե՛ք ոչ միայն լուսավորվելու, այլ՝ լուսավորելու․ Տեր Ռուբեն

Գնացե՛ք ոչ միայն լուսավորվելու, այլ՝ լուսավորելու․ Տեր Ռուբեն

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը հանդիպում ունեցավ թեմի երիտասարդական միությունների ատենապետների և փոխատենապետների՝ «Ջահակիր» երիտասարդական շարժման պատասխանատուների հետ։ Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը հանդես եկավ...