Նրանք ջնջում են անցյալը, որպեսզի կառավարեն ապագան. Իշխան Սաղաթելյան

31 Օգոստոսի, 2025

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ Պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է.

«Փաշինյանի վարչախումբն Արցախի հանձնումը լեգիտիմացնելու, նոր զիջումներն ու պարտությունը արդարացնելու, անձնական և քաղաքական պատասխանատվությունից խուսափելու համար ամենալկտի ձևով փորձում է համոզել մեզ, որ՝

ա) հայ ժողովուրդը երբեք ազգային նպատակ չի ունեցել, և մեր ազգային պայքարները եղել են ոչ թե սեփական կամքի դրսևորում, այլ կայսրությունների թելադրանք,

բ) հայ ժողովուրդը թույլ է, դասալիք, պետություն չսիրող, ում համար առաջնային են կենցաղային հարցերը։ Ուզում են մեզ համոզել, թե մենք անկիրթ, ստամոքսով մտածող ժողովուրդ ենք՝ «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով առաջնորդվող։

Այս քարոզչության եզրահանգումը մեկն է․ տեղի ունեցածը անխուսափելի էր, իսկ սպասվելիքն՝ այլընտրանք չունի։ Նրանք ջնջում են անցյալը, որպեսզի կառավարեն ապագան։

Այո, այսօր յուրաքանչյուր չորրորդ հայ ապրում է աղքատության մեջ և սոցիալական խնդիրներն իսկապես առաջնային են մեր հասարակության համար։ Բայց, փաստ է նաև, որ նույն մեր ժողովուրդը, Ցեղասպանությունից հետո վերակերտել է պետականություն, ազատագրել է հայրենիքի մի հատված։ Զրկանքների գնով, առանց տրտունջի, մթի, ցրտի պայմաններում պայքարել է ու պահպանել անկախությունը։

Ես շատ լավ եմ հիշում 44-օրյա պատերազմի առաջին օրերի հերթը ճակատ մեկնելու համար, հաշված օրերի ընթացքում հայկական սփյուռքի շուրջ 200 միլիոն դոլարի օգնության հանգանակումը։ Սա ստամոքսի, անձնական բարեկեցության կամ շահի համար չէր։ Սա համազգային նպատակների, ազատության, անկախության, պետականության համար էր։

Այսօր հայ ազգի ամենահարուստ հայերից մեկը գտնվում է Բաքվի բանտում, մյուսը՝ Հայաստանի։ Ռուբեն Վարդանյանը կամ ազգային բարերար,գործարար Սամվել Կարապետյանը քպական արժեքներով չեն առաջնորդվել, հակառակ դեպքում այդ կարգավիճակում չէին լինի։ Մեր բանակի գեներալները, մեր պետության նախկին ղեկավարները գերության մեջ են, որովհետև որոշեցին մնալ Արցախում կենդանի պատանդի կարգավիճակում, մինչ մյուս հայրենակիցներն ապահով դուրս կգան:

Մեր հոգևորականները՝ Սրբազան հայրերը, այսօր անազատության մեջ , նրանք չեն ձգտել կոմֆորտի, պաշտպանել են իրենց ազգային շահը:

Հետեւաբար, սիրելի ժողովուրդ, թույլ մի’ տուր խեղաթյուրեն քո անցյալը, քո նկարագիրը, քո ինքնությունը, քո պայքարի և զոհաբերության էջերը։

Մենք ազգային նպատակ ունեցող, մեր հավաքական նպատակների համար մշտապես պայքարող, խաղաղության ձգտող, բայց, միևնույն ժամանակ, հայրենիք չզիջող ժողովուրդ ենք, մեր հավաքական կերպարը Նիկոլը, Ալենը, Վահագն Ալեքսանյանը կամ մելիքֆրանգուլյանները չեն, քո մտավորականի հավաքական կերպարը Ռիչարդ Մադլենյանը չէ։

Դու Արամ Մանուկյան, Վիկտոր Համբարձումյան, Սերժ Սրապիոնյան, Համբիկ Սասունյան, Սողոմոն Թեհլերյան, Ռոբերտ Աբաջյան ծնած ժողովուրդ ես։

Եվ, ի վերջո, եթե ամեն ինչ վաղուց որոշված էր, և ոչինչ փոխել այլևս հնարավոր չէ, ինչու՞ են այդքան ջանք գործադրում մեզ դրանում համոզելու համար։

Ուրեմն, մեր երազած ուժեղ, կենսունակ, պաշտպանված, հզոր Հայաստան կերտելու բանալին հենց ստեղծված իրավիճակի հետ չհաշտվելը և պայքարը շարունակելն է»։

Նմանատիպ նյութեր

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք վերահսկում ենք այն։ Երեկ երեկոյան մենք ոչնչացրեցինք 28 նավ։ Մենք վերահսկում ենք նեղուցը, նրանք ոչինչ չեն ստանում։ Եվ մենք ոչնչացրեցինք նավերը։ Հիմա, երբ Հորմուզի նեղուցը...

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են նորածին երեխային առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) գրանցել նաև առցանց։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի...

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: Բոլորը տուժածները ստանում են...

Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան

Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին: Փորձ է արվում ճնշել բոլոր հնարավոր այն օջախները, որոնք որևէ ձևով կարող են իրեն դիմադրություն ցույց տալ: Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ...

Ռուսական բազան կհեռացվի՞․ «Կարճ ասած»

  2025 թվականի օգոստոսին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ շատ լավ հանդիպում է ունեցել․ թեման հիմնականում Ուկրաինան էր։ Անցել է 1 տարի այդ «լավ» հանդիպումից,...