Այսօր և վաղը ողջ հանրապետությունում սպասվում է ձյուն, բուք

27 Դեկտեմբերի, 2025

Հյուսիս-արևմուտքից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված` դեկտեմբերի 27-ի կեսօրից հետո դեպի երեկո, դեկտեմբերի 27-ի լույս՝ 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում, դեկտեմբերի 28-ի ցերեկը Գեղարքունիքում, Արարատում, Վայոց ձորում ու Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ առատ։

Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ին հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան, դեկտեմբերի 27-ի լույս՝ 28-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը և առավոտյան շրջանների մեծ մասում, դեկտեմբերի 28-ի, 29-ի և 31-ի ցերեկը, հունվարի 1-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան, 28-ին առանձին հատվածներում առատ։ Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 27-ի ցերեկը, 29-31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ, 27-ի ցերեկը, 28-ին՝ լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Դեկտեմբերի 28-30-ի հատկապես գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 28-ի և 29-ի ցերեկը, 31-ի երեկոյան, հունվարի 1-ին սպասվում են թույլ ձյուն։ Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...