Այս պահին խոչընդոտվում է նախագահի քաղաքական գործունեությունը․ Արամ Օրբելյան 

18 Սեպտեմբերի, 2026

«Ամենամեծ խնդիրը, որը մենք այս պահին ունենք և որով հիմա պետք է զբաղվենք, նախագահի քաղաքական գործունեությունը խոչընդոտելու փորձն է։ Եվ դա ոչ միայն կալանավորելու լույսի ներքո եմ ես տեսնում, այլ նաև հանդիպումները սահմանափակելու։

Այսինքն՝ գտնում եմ, որ պատգամավորների հետ հանդիպումները չսահմանափակելը պարտադիր պահանջ է,  որովհետև նախագահը հիմա, չլինելով պատգամավոր, ղեկավարում է Ազգային ժողովում ներկայացված դաշինքներից մեկը։

Համապատասխանաբար, նախագահը պետք է հնարավորություն ունենա շփվելու պատգամավորների հետ, քննարկելու ներքաղաքական, արտաքին քաղաքական և մնացած հարցերը։ Հաշվի առնելով նաև այն մարտահրավերները, որոնք հիմա կան՝ Ազգային ժողովն այն հարթակն է, որտեղ պետք է այդ հարցերը բարձրացվեն։ Եվ, կրկնում եմ, պետք է լինի դրանք քննարկելու հնարավորություն»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Արցախում տեղի ունեցած բռնի տեղահանումը և հայաթափումը Ալիևը պլանավորել է Փաշինյանի հետ․ Իշխան Սաղաթելյան

Արցախում տեղի ունեցած բռնի տեղահանումը և հայաթափումը Ալիևը պլանավորել է Փաշինյանի հետ․ Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեսոր, դա նոր սպառնալիք է բոլորիս համար»։ «Արցախի հայաթափման և էթնիկ զտման 3-րդ տարելիցի...

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև ու կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև ու կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազի

Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ, 21-24-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին Շիրակի, Լոռիի, Տավուշի և Գեղարքունիքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։...

Հայ ժողովուրդը բարդ ժամանակաշրջան է ապրում․ պետք է մերժենք ամեն անարդարություն, սուտ ու անօրինություն․ Վեհափառ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հայ ժողովրդին կոչ է արել դժվարությունների առջև պահպանել միասնությունը, հավատն ու հույսը։ Այս մասին Վեհափառը հայտարարել է Բյուրեղավան քաղաքի Սուրբ Աստվածածին նորակառույց եկեղեցու օծման արարողության...

Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցումը, չի կարող վտանգը չեզոքացված լինել․ Տիրան Խաչատրյան

  Արցախի հայաթափումից անցել է 3 տարի։ Հայաստանի և Արցախի բազմաթիվ քաղաքացիներ, հոգևորականների ուղեկցությամբ, այցելում են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։ «Քանի կա թուրք-ադրբեջանական մոտեցումը Հայաստանի և,...

Այսօր համազգային սգո օր է, որովհետև Արցախը միայն արցախցիների հայրենիքը չէր․ Արեգա Հովսեփյան 

  «Այսօր համազգային սգո օր է, որովհետև Արցախը միայն արցախցիների հայրենիքը չէր։ Արցախը նաև ամբողջ հայության հայրենիքն էր, ամբողջ հայության հպարտությունը և վերջին տասնամյակների, առնվազն, եթե ոչ հարյուրամյակի, գլխավոր ձեռքբերումն ու...