Երևանի տիկնիկային թատրոնի դիմաց ակցիա է կազմակերպել ՀՅԴ երիտասարդական միությունը։ Ակցիան նախաձեռնվել է ի պատասխան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում արված արտահայտությունների։ Հիշեցնենք, եթերում նա ասել էր․ «Ամբաղ-զամբաղ խոսելու համար Միքայել սրբազանին 2 տարի տալը խիստ է։ Առաջարկում եմ ներմուծել Իրանից պատժամիջոց․ ճիպոտահարել: Կարծում եմ, որ մեր շատ ամբաղ-զամբաղ խոսողները, եթե իմանային, որ այդպիսի պատիժ գոյություն ունի, կխուսափեին դրանից։ Մի անգամ կնշանակվեր 10 ճիպոտ, մյուս անգամ՝ 15, հաջորդ անգամ հրապարակային»: Բուռն քննադատություններից հետո Բաբայանն արդարացել էր, թե՝ անհաջող հումոր է արել։
Թեհրանը միշտ վերահսկել է Հորմուզի նեղուցը, կշարունակի կառավարել այն նաև ապագայում․ Արաղչի
Թեհրանը միշտ վերահսկել է Հորմուզի նեղուցը, կշարունակի կառավարել այն նաև ապագայում։ Այս մասին X-ի իր էջում հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին։ «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը և կմնա այդպիսին ընդմիշտ», - գրել է նա։ Արաղչին նաև մեկնաբանել է ԱՄՆ...





