Հանրապետության հրապարակից մեկնարկում է ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված ավանդական Ջահերով երթը։
Երթը Ամիրյան փողոցով, Մաշտոց պողոտայով, Բաղրամյան պողոտայով կշարժվի դեպի Կիևյան փողոց և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ երթը կազմակերպվել է ընդդեմ ուրացման և հանուն մեր անժամանցելի իրավունքների պայքարի։
Ջահերով երթն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։