ՓՄՁ-ները վերսկսում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ շրջանառության հարկի վատթարացնող նորմերի
Ավելի քան 1000 ստորագրություն է հավաքվել՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին՝ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած շրջանառության հարկի դրույքաչափերը կասեցնելու պահանջով։
Ապրիլի 14-ին, ժամը 11։00-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց փոքր և միջին ձեռնարկատերերը, անհատ հաշվապահները և իրավաբանները բողոքի ակցիա կանցկացնեն։
Բողոքի ակցիային ընդառաջ՝ «Մեդիա կենտրոնում» մամուլի ասուլիսով ե հանդես գալիս ՓՄ ձեռնարկատերեր Կարինե Գևորգյանը և Անուշ Նուրիջանյանը։
Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։