ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈՒՂԻՂ | Փաշինյանի կառավարությունը 102 մլն եվրո նոր վարկ է վերցնում

11 Ապրիլի, 2025

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անում։ Օրակարգում մեկ հարց է՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջեւ «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին։

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2024 թվականի հուլիսի 25-ին ստորագրվել է «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը:

Վարկային ծրագրի նպատակներն են աջակցել Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքում, բարելավել առաջնային բժշկական օգնության որակը եւ իրագործումը, բարձրացնել երկրի առողջապահական ծախսերի արդյունավետությունը եւ նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները բնակչության շրջանում:

Վարկային ծրագիրը արդյունքահեն է, այսինքն՝ վարկային գումարից մասհանումներն իրականացվելու են նախապես համաձայնեցված եւ սահմանված թիրախներին /մասհանման հետ կապակցվաց ցուցանիշներ՝ ՄԿՑ/ հասնելու դեպքում: Վարկային ծրագրի փաթեթի նախապատրաստումը տեւել է շուրջ մեկ տարի, եւ ցուցանիշները մշակվել են Առողջապահության նախարարության, Ֆինանսների նախարարության եւ Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի եւ համաձայնեցման արդյունքում:

Վարկային ծրագրով տրամադրվող ֆինանսական միջոցները նախատեսվում է ուղղել Առողջության համապարփակ ապահովագրության շրջանակներում պետության կողմից սուբսիդավորվող շահառու խմբերի ապահովագրավճարների տրամադրմանը: Յուրաքանչյուր տարի տրամադրվող գումարների չափը եւ եղանակը ենթակա է համաձայնեցման Ֆինանսների նախարարության հետ՝ ամենամյա բյուջեի քննարկման շրջանակներում:

«Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի ընդունումից է կախված թե ծրագրի անհրաժեշտությունը, եւ թե սահմանված ցուցանիշներին հասնելը:

Ծրագրի ավարտի ամսաթիվը 2029 թվականի սեպտեմբերի 30-ն է:

  • Վարկի գումար՝ 102,000,000 եվրո,
  • Վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող,
  • Վարկի լողացող տարեկան տոկոսադրույք՝ 6-ամսյա EURIBOR + լողացող սպրեդ, 16.08.2024թ. դրությամբ կազմում է 4.577% (3.367% + 1.21%),
  • Պարտավորության վճար՝ տարեկան 0.25% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, հաշվարկվում է համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ,
  • Միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով, որը պետք է վճարվի ոչ ուշ քան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 60 օրվա ընթացքում,
  • Վարկի մարման ժամկետ՝ 25 տարի, որից արտոնյալը՝ 15 տարի,
  • Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին եւ հուլիսի 15-ին,
  • Մայր գումարի մարումն իրականացվելու է սկսած 2039թ. հուլիսի 15-ից մինչեւ 2049թ. հունվարի 15-ին՝ վարկի գումարի 5% հավասարաչափ չափաբաժիններով:

ԱԺ հանձնաժողովի նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԹՐԻՓՓ-ի վավերացման հարցը՝ ԱԺ օրակարգում

  ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է անում․ օրակարգում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»...

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը, հայտնում է պատգամավոր Արեգա Հովսեփյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից...

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Ուիթքոֆին․ Ուշակով

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Ուիթքոֆին․ Ուշակով

Ուիթքոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուիթքոֆի բանակցությունները Սանկտ Պետերբուրգում կկայանան այսօր՝ օրվա առաջին կեսին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի  Ուշակովը։ Նրա փոխանցմամբ՝  Պուտինի և Ուիթքոֆի այսօրվա հանդիպման...

Ինդոնեզիայում բողոքի ցույցեր են․ նրանք դժգոհ են երկրի իշխանություններից

Ինդոնեզիայում բողոքի ցույցեր են․ նրանք դժգոհ են երկրի իշխանություններից

Ինդոնեզիայում ուսանողները միացել են բողոքի ցույցերի ալիքին։ Ակցիաների մասնակիցները դժգոհ են երկրի իշխանություններից, մասնավորապես՝ բնապահպանական իրավիճակի վատթարացումից (երկիրը խեղդվում է մշուշից), կոռուպցիայից և այլ խնդիրներից։   Երկրի խոշոր քաղաքներում բռնկված...

Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան

Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրում է Կովկասի, Բալկանների, Կենտրոնական Ասիայի, Ռուսաս​տանի և Իրաքի հիմնախնդիրները։ Կենտրոնը պարբերաբար հրապարակում է հոդվածներ, որոնք աջակցում են Փաշինյանի կառավարությանը և քննադատում...