Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանության բռնազավթման հոդվածներով։ Ուշագրավ է, որ քրգործը հարուցվել է անհայտ աղբյուրից ի հայտ եկած ինչ-որ թցղթերի հիման վրա, որը Նիկոլ Փաշինյանն անվանում է «հեղաշրջման պլան» և որը պետք է տեղի ունեցած լիներ 2024 թվականի ամռանը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են տեղի ունեցել Հայաստանի ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների՝ մասնավորապես ՀՅԴ անդամների և «Սրբազան պայքար»-ի աջակիցների տներում։ ՔԿ-ն հայտնել է 14 անձի ձերբակալության մասին։
Դատաան նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
Եվրոպացիները՝ Փաշինյանին աջակցելով կործանեցին Արցախը, հիմա էլ կործանում են Հայաստանը․ Սամվել Կարապետյան
«Դուք բոլորդ տեսաք, որ եվրոպացիները բացահայտ, բոլոր առիթներով պայքարում էին մեր դեմ և աջակցում էին Փաշինյանին։ Իրենք աջակցում էին Արցախից առաջ, Արցախը կործանեցին, հիմա էլ աջակցում են, որ Հայաստանը կործանեն։ Դրա համար մենք պետք է...



