ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը

25 Հուլիսի, 2025

Տեղի է ունենում «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը։ հեղինակը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանն է։ Երկհատորյակում վերլուծության են ենթարկվել Արցախի հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացած քաղաքական բանակցությունները՝ դրանց պատմությունը, ընդունված որոշումները, ինչպես նաև ներկայացված կարգավորման տարբեր առաջարկները։ Աշխատությունն ընդգրկում է նաև համեմատական ակնարկներ այլ միջազգային հակամարտությունների կարգավորման փորձերից, ինչպես նաև դեպքեր ու իրադարձություններ, որոնք, թեև անմիջականորեն բանակցային գործընթացի մաս չեն կազմել, սակայն էական ազդեցություն են ունեցել դրա ընթացքի վրա։ Աշխատության առաջին հատորում ներկայացված է Արցախյան շարժամ ձևավորման ու Արցախի Հանրապետության կայացման փուլը, Արցախյան հակամարտության կարգավորման նախնական տարբերակները, ԵԱՀԿ-ի՝ որպես բանակցային հիմնական հարթակի ձևավորումը, ՄԱԿ ԱԽ բանաձևերը և հակամարտության կարգավորման ՔԻ Վեսթում քննարկված տարբերակը։

Երկրորդ հատորն ընդգրկում է 2002 – 2020 թթ. բանակցային գործընթացը։

Մանրամասն անդրադարձ է կատարվել Հիմնարար (Մադրիդյան) սկզբունքների, նորացված Մադրիդյան սկզբունքների, Կազանի փաստաթղթի, «Լավրովի պլան»-ի շուրջ ընթացող բանակցություններին, ինչպես նաև բանակցությունների տապալմանը։

Գիրքը նախատեսված է դիվանագետների, միջազգայնագետների, քաղաքական գործիչների, լրագրողների, ինչպես նաև Արցախի բանակցային գործընթացով հետաքրքրված բոլոր անձանց համար։ Միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար։

Մանրամասները՝ ՈւՂԻՂ հեռարձակմամբ։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...

«Որտե՞ղ են ռիսկերի գնահատումները»․ Արեգա Հովսեփյանը՝ ԱԳՆ եզրակացության մասին

«Քննարկվում է կարևոր հարց, իսկ մեզ ուղարկված ԱԳՆ եզրակացությունը ընդամենը մեկուկես էջ է կազմում։ Տեղեկանքը երեք պարբերությունից է բաղկացած։ Ընդ որում՝ եզրակացության մեջ, եթե չեմ սխալվում, մյուս գերատեսչությունների մոտեցումները գրեթե...

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...