ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արթուր Չախոյանը դատախազությանը հաղորդում է ներկայացնում Ավինյանի դեմ

17 Դեկտեմբերի, 2025

Գլխավոր դատախազության շենքի դիմաց ճեպազրույցով է հանդես գալիս բլոգեր Արթուր Չախոյանը։ Ֆեյսբուքյան էջում նա գրել էր․ «Հրապարակային կարգով, փաստաթղթերով հիմնավորված անհերքելի փաստերի հիման վրա, հաղորդում կներկայացնեմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից ցուցաբերված անգործության արդյունքում Երևան քաղաքից շուրջ 700 միլիոն ԱՄՆ դոլարի գույք հափշտակելու վերաբերյալ՝ պաշտոնական սուտ և կեղծ տեղեկատվություն տրամադրելու միջոցով։

Հաղորդումը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի՝

441-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու,

445-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնական շրջանառության մեջ գտնվող կամ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելու, դրա մեջ կեղծ տեղեկություն մտցնելու, փաստաթուղթն այլ եղանակով կեղծելու, կեղծ փաստաթուղթ կազմելու կամ տրամադրելու, ինչպես նաև փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում կեղծ տեղեկություն մուտքագրելու,

447-րդ հոդվածով նախատեսված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը և շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու,

ինչպես նաև 448-րդ հոդվածով նախատեսված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու, ինչպես նաև ինքնակամ շենքերի և շինությունների կառուցումը չդադարեցնելու և անօրինական կառույցները չքանդելու արարքների հատկանիշների առկայությանը։

Իսկ առավել հստակ՝ եթե «արդարադատությունը» գործի օրենքի պահանջներին համապատասխան, ապա իմ հրապարակային հաղորդումից հետո մի խումբ անձինք, այդ թվում՝ Տիգրան Ավինյանը, պետք է ձերբակալվեն, սակայն բոլորս էլ գիտակցում ենք, որ դա տեղի չի ունենա»։

 

Արթուր Չախոյանի ճեպազրույցն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 7 հարց՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 7 հարց՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգում

Տեղի է ունենում ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։ Օրակարգում 7 հարց է․ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում լրացումներ և...

«Հանքային» շրջադարձ․ Փաշինյանը կրկին իրար հակասող բաներ է ասում

  Հոկտեմբերի 17-ին «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա առաջամարտիկը ՀՀ-ում բաց բաժնետիրացման...

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է․ Կարմիր ծովում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կապ չունեն Իրանի հետ։ Այդ տարածաշրջանն իր խնդիրներն ունի։ Սակայն Հորմուզի նեղուցի վերաբերյալ մեր դիրքորոշումը...

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, որ Աբովյան քաղաքում...

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին, որը վերաբերում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքներին։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, չենք...