ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ

18 Սեպտեմբերի, 2026

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի է ունենում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի վերաբերյալ դատական նիստ։

Գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանը օգոստոսի 7-ի անդրանիկ նիստում ինքնաբացարկ հայտնեց: Այնուհետև գործը մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։ Նա գործն ուղարկել էր Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ տարածքային ընդդատության կանոնների հարցը լուծելու համար։ Երևանի առաջին ատյանի դատարանն էլ ուղարկել էր Վճռաբեկ դատարան՝ այս հարցին հանգուցալուծում տալու համար։ Վճռաբեկից գործն ուղարկվեց Արմավիրի մարզի դատարան, և գործը կրկին մակագրվեց Սերժ Ռուշանյանին։

Մեղադրյալներն են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ Նաթան արքեպիսկոպոս Օհանիսյանը, Հայկազուն-Վրեժ արքեպիսկոպոս Նաջարյանը, Վահան եպիսկոպոս Հովհաննէսեանը, Էդգար եպիսկոպոս Հակոբյանը, Նելսոն եպիսկոպոս Բաբայանը և Արթուր եպիսկոպոս Հակոբյանը։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը խոչընդոտելու համար։ Այն է՝ կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնավարումը չի ապահովվել՝ ի հեճուկս դատարանի որոշման։

Մեղադրանքը փաստաբաններն ու հոգևորականները համարում են անհիմն, մանավանդ որ կաթողիկոսի նման որոշումները դատական քննության ենթական չեն։

Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Նմանատիպ նյութեր

Վրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնի

Վրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնի

Վրաստանի արտարժույթի պահուստները 2026 թվականի հոկտեմբերի վերջին հասել են պատմական առավելագույնի՝ կազմելով 8.25 միլիարդ դոլար։ Այս մասին վկայում են Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական տվյալները, հայտնում է Aliq.ge-ն։ Տարեկան կտրվածքով պահուստներն աճել են 47.2%-ով կամ...

Փաշինյանը լավ է գիտակցում Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսը, դրա համար էլ բանտարկել է․ Հռիփսիմե Եգանյան

Փաշինյանը լավ է գիտակցում Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսը, դրա համար էլ բանտարկել է․ Հռիփսիմե Եգանյան

  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության հարցն այսօր դարձել է երկրի թիվ 1 հարցը․ իշխանությունն ասում է՝ սեփական նախաձեռնություն է, ընդդիմությունն ասում է՝ Ալիևի պահանջ։ Թեմայի շուրջ այսօր՝ նոյեմբերի 6-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի տաղավարում...

Վարչապետ Փաշինյանին պատգամավոր Փաշինյանը նոկաուդի ենթարկեց․ «Կարճ ասած»

Այսօր՝ 2026 թվականի նոյեմբերի 6-ին, տեղի ունեցավ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հերթական՝ հազարերորդ նոկաուդի ենթարկումը վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդքան դիպուկ դեռ ոչ մեկ ոչ մեկին չի կոտրել։ Եվ այսպես, ՔՊ-ական...

Երևանն ու Թբիլիսին քննարկել են պետական սահմանի սահմանազատման գործընթացը

Երևանն ու Թբիլիսին քննարկել են պետական սահմանի սահմանազատման գործընթացը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով...

Թուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա. Փաշինյան

Թուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա. Փաշինյան

Կառավարությունը ծրագիր է իրականացնում՝ պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրի ամբողջ տարածքը քաղաքացիների և զբոսաշրջիկների համար հասանելի դարձնելու ուղղությամբ։ Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Խոսելով հայ-թուրքական...