Այս պահին ռազմական սպառնալիքները շատ ցածր են՝ նախորդ ամիսների համեմատ. ՀՀ արտաքին հետախուզության պետ

15 Սեպտեմբերի, 2025

Մեր գնահատմամբ, այս պահին ռազմական սպառնալիքները շատ ցածր են՝ համեմատած մի քանի ամիս առաջվա կամ մեկ տարի առաջվա հետ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանը՝ նշելով, որ դա մեծամասամբ պայմանավորված է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններով։

«Բայց նաև պետք չէ մեր հաշվարկից հանել կամ մոռանալ նախորդիվ շրջանի՝ այդ թվում սահմանզատման շրջանակներում կատարված աշխատանքը, որը ստեղծել է այդ հիմքը, ՀՀ արտաքին քաղաքականության այդ ուղղվածությունը, որը մեզ տվել է այս հնարավորությունը։ Բայց նաև ասեմ, որ դեռ շատ բան ունենք անելու»,–հավելեց Գրիգորյանը։

Նա նշեց, որ թեև ռազմական սպառնալիներն այս պահին շատ ցածր են գնահատվում, սակայն ժողովրդավարության նկատմամբ սպառնալիքներ առկա են։

«Դրանք պետք չէ թերագնահատել, որովհետև ժողովրդավարությունը մեր շարժման տեմպը, ռեժիմը և գաղափարախոսությունն է։ Պիտի տեսնենք և հասցեագրենք այդ սպառնալիքները մեր ամենօրյա աշխատանքում»,–ասաց նա։

Լրագրողի ճշտող հարցին, թե ո՞ր երկրից են գալիս այդ սպառնալիքները, Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց.

«Ժողովրդավարության նկատմամբ սպառնալիքները չեն գալիս մեկ պետությունից կամ դերակատարից, դրանք, որպես կանոն գալիս են մի քանի պետությունից՝ համակցված կամ առանձին առանձին։ Կարող եմ  վստահ պնդել ՝չկա որևէ պետություն, որի ժողովրդավարության, կառավարման կարգի կամ անվտանգության վերաբերյալ սպառնալիքները գալիս են մեկ պետությունից, և Հայաստանը բացառություն չէ»։

Քրիստինե Գրիգորյանի խոսքով, սպառնալիքները երբեք չեն վերանալու և պետք է կարողանալ հաշտ լինել դրանց հետ։

«Սպառնալիքները հասցեագրելու աշխատանքում մենք պիտի կարողանանք ընդհանուր պատկերը բաց չթողնել, այսինքն ոչ թե աշխարհն նայենք մի փոքր անկյունից, որը ցույց չի տալիս ամբողջ պատկերը, այլ փորձենք մեծ պատկերում և փոփոխության մեջ տեսնել այդ ռիսկերը և գտնել ստեղծագործ լուծումներ, որոնք հիմնված կլինեն լեգիտիմության հենքի վրա»,– նշեց նա։

Լրագրողի հարցին, թե ինչու սեպտեմբերի 13-ին իշխանությունների կողմից որևէ անդրադարձ չեղավ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ծավալված լայնածավալ ագրեսիային և դրա հետևանքով զոհված տղաներին, ՀՀ արտաքին հետախուզության պետը պատասխանեց.

«Կոնֆլիկտի պատմության ցանկացած շրջանում ցանկացած զոհ, վիրավորում և խաթարված ճակատագիր մեզ համար հավասարապես կարևոր է և ցավալի։ Այստեղ այլ բան է, որ խաղաղության կառուցման և միջավայրի ապահովման հարցում գնանք այնպիսի տակտիկայով, որով անվտանգության նոր սպառնալիքներ չստեղծենք և նոր զոհեր չունենանք։ Մեր խոնարհումն ու հավերժ փառքը մեր զոհերին, և մեր պարտականություն է կառուցել բարգավաճ և խաղաղ պետություն»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...