Բոլոր ահազանգերի հիման վրա շրջայց է իրականացվում․ ԿԸՀ խոսնակ

22 Հոկտեմբերի, 2025

«Այս պահին բոլոր ահազանգերի հիման վրա շրջայց է իրականացվում»,- այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանը՝ անդրադառնալով Էջմիածնում ՔՊ-ի կողմից ընտրախախտումներ թույլ տալու հետ կապված ահազանգի մասին հարցին։

«ԿԸՀ թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները վաղ առավոտից սկսել են շրջայց իրականացնել՝ հասկանալու, թե որտեղ է առկա չթույլատրված պաստառներ և բոլոր այն դեպքերում, երբ դրանք կհայտնաբերվեն, ԿԸՀ անդամները կդիմեն իրավասու մարմիններին՝ ՆԳՆ և համայնքապետարան։

ԿԸՀ-ն պաստառ հեռացնելու գործառույթ չունի»,- նշեց նա։

Ղուկասյանը տեղեկացրեց նաև, որ արգելված պաստառների մասով դիմում են ստացել Էջմիածնի ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի կողմից և առաջիկայում պաստառները կհեռացվեն իրավապահ մարմինների կողմից։

Ավելի վաղ «Առաջ» աջակենտրոն կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Նարեկ Մանթաշյանը գրել էր, որ «ընտրապայքարի առաջին իսկ րոպեներից ՔՊ-ական անօրինությունն ու բեսպրեդելը հատում են թույլատրելիի սահմանը»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...