Այս պահի դրությամբ զnհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան. ԱԳՆ-ն

1 Մարտի, 2026

Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան, հայտնում են ԱԳՆ-ից՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքի երկրներում ստեղծված իրավիճակին։

«Հարց․ Արդյո՞ք Մերձավոր Արևելքի երկրներով տարանցիկ չվերթների չեղարկման կամ հետաձգման պատճառով կան այնտեղ մնացած ՀՀ քաղաքացիներ, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:

Պատասխան․ Մերձավոր Արևելքի երկրներում, մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրություններում (համատեղության կարգով՝ Բահրեյն, Սաուդյան Արաբիա), Քուվեյթում (համատեղության կարգով՝ Հորդանան), Կատար, Օմանում և Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն աշխատում են շուրջօրյա արտակարգ ռեժիմով։

Կապ է պահպանվում համապատասխան ավիաընկերությունների (այդ թվում՝ FlyDubai, Air Arabia, Qatar Airways) հետ՝ իրավիճակի շուրջ օպերատիվ տեղեկատվություն ստանալու, թռիչքների մեջ ՀՀ քաղաքացիներ լինելու, պայմանները պարզելու և ըստ անհրաժեշտության լրացուցիչ աշխատանքներ տանելու նպատակով:

Որոշ դեպքերում ավիաընկերությունների կողմից առաջարկվում են թռիչքների փոփոխման տարբերակներ, իսկ Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության տնօրինությունը հայտարարել է, որ իրենք պատրաստ են վճարել Աբու Դաբիում գտնվող բոլոր զբոսաշրջիկների հարկադիր երկարաձգված մնալու ծախսերը։ Այս մասով լրացուցիչ հաղորդագրություն տարածվել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից.

Հավելենք, որ ներկայումս ԱՄԷ-ում դեսպանությունը օպրետաիվ կապի մեջ է նաև ԱՄԷ-ում կրթություն ստացող 92 հայ ուսանողների խմբի հետ՝ տրամադրելով անհրաժեշտ ցուցումներ ու խորհրդատվություն:

Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական բաժիները ևս շարունակում է իրենց գործունեությունը։ ՀՀ քաղաքացիների կողմից դիմումների մեծ թիվ չի գրանցվել։

Իրանի պարագայում երբեմն առկա են կապի խնդիրներ։ ՀՀ դեսպանությունը կապի մեջ է նաև այլ երկրների համապատասխան գործընկերների հետ՝ ըստ անհրաժեշտության ՀՀ տարածքով տարհանման հարցում աջակցություն ցուցաբերելու համար։

Դեսպանությունների և ԱԳՆ կողմից տրամադրված թեժի գծի միջոցով անմիջական պատասխաններ են տրվում ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերին: Ճշտվում և պարբերաբար թարմացվում է այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը։

ԱԳՆ թեժ գիծը փետրվարի 28-ին և մարտի 1-ին (13:30-ի դրությամբ) ստացել է շուրջ չորս տասնյակ զանգ։ Ի հերքումն սոցիալական որոշ հարթակներում տարածված տեղեկատվության, որևէ զանգ անպատասխան չի մնացել։ Ուղղված հարցերը հիմնականում վերաբերվել են չվերթների վերականգնման կամ Հայաստան տարհանման կամ վերադառնալու այլ հնարավորություններին։

Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։

Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին հետևել տեղական իշխանությունների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից տարածվող պաշտոնական ցուցումներին և տեղեկատվությանը։

Տարածաշրջանում գտնվող ՀՀ դեսպանությունների կողմից տարածված կոնտակտային տվյալները.

Իրան. +98 902 0059927

Իսրայել. +972 58 607-0313 (նաև WhatsApp), +972585811144

Արաբական Միացյալ Էմիրություններ. +971 506144624, +971509367385, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն. +971 58 567 0993

Քուվեյթ․ +965 25322175, +965 90065454, +965 25322174

Օման. +968 93812337

Կատար․ +974 44919232, +974 33303979

ԱԳՆ. +37455620111 (նաև WhatsApp)»,-ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր

Լսեցինք ձևակերպումներ, թե ՍԴ-ն քննել է նման գործեր․ ՀՀ պատմության մեջ նման գործ չի եղել, սա առաջինն է․ Օրբելյան

  ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին ընտրությանը մասնակցող 18 քաղաքական ուժերից 7-ը՝ «Ուժեղ Հայաստան» և...

ԿԸՀ ներկայացուցիչը ակնհայտ դժգոհ դեմքով քննարկում էր ՔՊ-ի հետ

«Երեկվա մեր դիրքորոշման մեջ ես անդրադարձ կատարեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առերևույթ, մոտավորապես՝ 50%-ի չափով նախընտրական հիմնադրամում թույլատրելի ծախսերի գերազանցման մասին,...

Ես ո՛չ 10․000 թոշակը կուզեի, ո՛չ էլ ասֆալտը՝ հայրենիքս կուզեի, հայրենիքս․ Հարցում

«Ընտրություններից անմիջապես հետո իշխանությունը որոշեց, որ թանկացնի ակցիզային հարկը: Արդյունքում ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը թանկանում են։ Սպասելի՞ էր»,- այս հարցն է տրվել Գյումրի քաղաքի բնակիչներին։ Կարծիքները՝...

Վեդիում ծորակի հարցի շուրճ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. 4 ձերբակալված կա

Վեդիում ծորակի հարցի շուրճ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. 4 ձերբակալված կա

Հունիսի 24-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և համայնքային ոստիկանության գլխավոր...

Հայկ Մարությանի կուսակցությունն այլևս չի մասնակցի ՍԴ նիստերին

Հայկ Մարությանի կուսակցությունն այլևս չի մասնակցի ՍԴ նիստերին

Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր Ուժ» կուսակցությունը հայտարարել է, որ այլևս չի մասնակցելու Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին։ Նման որոշում է կայացվել դատարանում իրենց դիմումը և հիմնավորումները...