«Այս ջրագիծը պետք է տեղափոխել կառավարություն, որ կառավարության անդամները խմեն ու զգան մեր վիճակը։ Բաժակների վրա ահավոր հետք է թողնում այս ջուրը, բա մարդու օրգանիզմի վրա ի՞նչ հետք կթողնի»,- Շենգավիթի Նորայր Կարգանյան փողոցի բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ ասաց բնակիչներից մեկը։ Նա նաև նշեց, որ տհաճ համ է գալիս ջրից, ստիպված խանութից են բնակիչները ջուր առնում։ «Սա ի՞նչ վիճակ է։ Հորքային ջուրը խառնում են լավ ջրին ու տալիս, որ մարդիկ խմեն ու կոտորվեն։ «Վեոլիա ջրի» ղեկավարությանը պետք է կախաղան հանել»,- հավելեց բնակիչը։
Մանրամասն՝ տեսանյութում։