Այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է․ մենք պատրաստ ենք․ տեր Եսայի

27 Հունիսի, 2025

«Առավոտից բոլորս ականատես եղանք այն ամոթալի իրավիճակին, որ տեղի էր ունենում Մայր Աթոռ սուրբ էջմիածնի տարածքում։ Բնականաբար, բոլորիս համար մեծ ցավ է տեսնել՝ մեր հայրենի իշխանություններն ինչքան կարող են իջնել և ինչքան կարող են ոտնահարել մեր ազգային սրբությունները, ոտնահարել մեր պետականությունը, ոտնահարել այն արժեքները, որոնցով միշտ պայքարել ենք ու հաղթել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը։ Նա ևս, բազմաթիվ հոգևորականների և քաղաքացիների հետ միասին, եկել էր քննչական կոմիտեի մոտ՝ ի աջակցություն ձերբակալված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի։
«Մեզ համար շատ կարևոր է, որ իրականություն դառնա արդար դատավարությունը։ Միքայել սրբազանի պարագայում էլ հստակ է, որ այստեղ բացարձակ անօրինական հետապնդում է։ Հուսով եմ և աղոթում ենք, որ դատարանն արդար որոշում կկայացնի՝ թեև հասկանում ենք մեր երկրում տիրող իրավիճակը, հասկանում ենք, որ դատական համակարգը ինչպես է աշխատում և ինչպես է ուզուրպացված։ Ամեն դեպքում, մենք Միքայել սրբազանի կողքին ենք՝ և՛ մեր աղոթքներով, և՛ մեր ֆիզիկական ներկայությամբ»,- ասաղ տեր Եսային։

Հարցին՝ մտավախություն կա՞, որ նույն ոճով, նույն ձեռագրով դիմակովրված մուտք կգործեն Վեհարան՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետրց, հոգևորականը պատասխանեց․ «Անկեղծ ասած՝ հիմա ամեն ինչ սպասելի է։ Էսօրվա տեսարանից հետո կարծում եմ, որ ամեն ինչ սպասելի է։ Կանխատեսումներ չեմ կարող անել, բայց մենք պատրաստ ենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...