Այս հայտարարությամբ ամերիկյան կողմը հստակ ֆիքսում է, որ ինքը ներգրավված չէ․ Սուրեն Սարգսյան

13 Հունիսի, 2025

Հետաքրքիր է ամերիկյան դիրքորոշումը Իրանի դեմ Իսրայելի հարվածների վերաբերյալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

նա, մասնավորապես, նշել է. «Պետքարտուղար, անվտանգության հարցերով խորհրդական Ռուբիոն Սպիտակ տանից (!) բավականին հետաքրքիր տեքստ է տարածել․

«Այս գիշեր Իսրայելը միակողմանի գործողություններ է իրականացրել Իրանի դեմ։ Մենք ներգրավված չենք Իրանի դեմ հարվածներին, և մեր հիմնական առաջնահերթությունն է պաշտպանել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերը։ Իսրայելը մեզ տեղեկացրել է, որ այս գործողությունն իր ինքնապաշտպանության համար անհրաժեշտ է համարում։ Նախագահ Թրամփը և վարչակազմը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մեր ուժերի պաշտպանությունն ապահովելու համար և սերտ կապի մեջ են մնում մեր տարածաշրջանային գործընկերների հետ։ Թույլ տվեք հստակ ասել․ Իրանն իրավունք չունի թիրախավորել ԱՄՆ շահերն ու անձնակազմը»։

Այս հայտարարությամբ ամերիկյան կողմը հստակ ֆիքսում է, որ ինքը ներգրավված չէ և հակված է շարունակել բանակցությունները Թեհրանի հետ։ Իհարկե, այս դիրքորոշումը կարող է որոշակիորեն ստաբիլիզացնող գործոն հանդիսանալ՝ գլոբալ աղետի նախաշեմին։ Թուրք-ադրբեջանական զորավարժությունն էլ՝ քթներիս տակ»։

Նմանատիպ նյութեր

ՀՀ իշխանությունը Ռուսաստանից սկսել է վախենալ․ «Հրապարակ»

ՀՀ իշխանությունը Ռուսաստանից սկսել է վախենալ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը երեկ մատնել է իշխանության՝ Ռուսաստանից ունեցած վախերը: Պատասխանելով հարցին, թե TRIPP-ի իրականացման դեպքում ԵԱՏՄ կանոններն ու տարանցման կարգավորումներն ինչպես է պատկերացնում Երեւանը,...

Ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»

Ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթի համաձայն, Բաքուն, օգտվելով Երևանի զիջողականությունից, չի շտապում վերջնական փաստաթուղթ ստորագրել՝ ընդլայնելով պահանջները՝ անկլավների հանձնումից և սահմանազատման անվան տակ տարածքների յուրացումից մինչև ՀՀ Մայր օրենքի փոփոխություն ու շուրջ 300 հազար...

ԱԺ անդրանիկ նիստի ավանդույթը չի խախտվի․ «Հրապարակ»

ԱԺ անդրանիկ նիստի ավանդույթը չի խախտվի․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նորընտիր ԱԺ անդրանիկ նիստն օգոստոսի 3-ին կլինի, արդեն չորրորդ անգամ ավանդույթը չի խախտվի, եւ մինչ ԱԺ նախագահի ընտրվելը նիստը կվարի տարիքով ավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։ Նա պատգամավոր է ընտրվել ՔՊ-ի՝ փոքրամասնությունների ցուցակով։...

Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»

Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ 2025-ի բյուջետային ծախսերը կազմել են 3 տրլն 305,3 մլրդ դրամ՝ 95,8% կատարողականով, մինչդեռ կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 89,6%։ «Լույս» հիմնադրամի վերլուծությամբ թերակատարումները համակարգային են։ Ճանապարհաշինությունում «Պետական...

ՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա․ «Հրապարակ»

ՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մի քանի օրից ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների վերաբերյալ որոշումը, եւ ընդդիմությունը կհայտարարի մանդատները վերցնելու մասին։ Իշխանական թիմում մեծ հույսեր ունեն, որ ընդդիմադիրների շարքերից մարդագողության արդյունքում լրացուցիչ պատգամավորներ են...