Այս ընտրություններն արդեն կեղծված են․ Հովհաննես Խուդոյան  

4 Հունիսի, 2026

 

Կարող ենք վստահաբար պնդել, որ 2026 թվականի ընտրությունները կեղծված են և դա Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների շնորհքն է, այս մասին նախընտրական խախտումներ թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Ըստ նրա՝ այս երկու իրավապահ կառույցները նախընտրական քարոզչությունից առաջ էլ լծված են քաղաքական քարոզչությանը՝ այդ ամենը ներկայացնելով «հանրային հաշվետվողականության» լույսի ներքո:

«Վերջին հաղորդագրություններից մեկում հստակ նշվել է, որ քննվող գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին, բայց երբ խոսքը նույն ուժի անդամներին ծեծի ենթարկելու մասին էր, չեզոք է գրվում, թե տեղի է ունեցել ծեծկռտուք` առանց որևէ անուն հնչեցնելու։ Հակառոպուցիոն կոմիտեի հաղորդագրություններին կից հրապարակվում են նաև ձայնագրություններ։ Դրանք ամբողջական ձայնագրություններ չեն, ու քննչական մարմինը որոշել է մոնտաժել այն հատվածները, որոնք կարող են իրավական առումով հետաքրքրություն ներկայացնել»,- նկատեց փաստաբանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Բաքվում ավարտել են հայ գերիների բողոքների վերաբերյալ ելույթները

Բաքվում ավարտել են հայ գերիների բողոքների վերաբերյալ ելույթները

Բաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել են, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նշենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև մյուս հայ գերիները դատապարտվել են ցմահ ազատազրկման կամ 15–20 տարվա...

Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր անսասան աջակցության համար. Զելենսկի

Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր անսասան աջակցության համար. Զելենսկի

Սպիտակ տանն ավարտվել է Զելենսկի-Թրամփ հանդիպումը, որը տևել է մոտ մեկ ժամ։ «Մենք քննարկեցինք Patriot համակարգերի համար հրթիռների արտադրության լիցենզավորման հարցը, ինչպես նաև մի շարք այլ գաղափարներ, որոնք կարող են օգտակար լինել։ Մենք նաև խոսեցինք դիվանագիտության մասին....

Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան

Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան: Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Արմենիան: Այն մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին։  Վարույթը...

Մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը

Մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում սկսել է հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին լրագրողներին հայտնել են Սպիտակ տանը։ «Զելենսկու հետ հանդիպումը սկսվել է ժամը 9:47-ին (տեղական ժամանակով)», - հայտնել են ԱՄՆ...