Այս ամենն արդյունք է հանրային դատապարտման և պարսավանքի. Գեղամ Ստեփանյան

Ապր 9, 2025

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրել է.

«Մի կարևոր դիտարկում

ԱԺ նախագահը իր «մնայիք, կռվեիք» արտահայտությունից հետո ստիպված եղավ խմբագրել իր ասածները, պատգամավորի եղբայրը «հա՞յ ես, թե ղարաբաղցի» ասելուց հետո ստիպված եղավ ինչ-որ արդարացումներ մոգոնել, Հանրային ռադիոյի տնօրենի կինը իր արցախատյաց գրառումից հետո ստիպված եղավ ներողություն խնդրել։

Այս ամենն արդյունք է հանրային դատապարտման և պարսավանքի։ Իսկ դա խոսում է այն մասին, որ հայաստանյան հանրությունը ընդհանուր առմամբ հաշտ չէ արցախցիների հանդեպ տարվող ատելության քարոզի հետ։

Ուստի, սիրելի՛ արցախցիներ, երբեք ու երբեք չպետք է ընդհանրացնենք և ջուր լցնենք ատելություն գեներացնողների ջրաղացին։

Որքան էլ ֆեյքերով, տարաբնույթ լրատվականներով, մանր քարոզիչներով փորձեն տարանջատել ու ատելություն սերմանել, ես շարունակելու եմ շնորհակալություն հայտնել իմ հայրենակիցներին և մնալ այն համոզման, որ մեր միջև տարանջատումներ չպետք է լինեն։ Իմ համոզմունքը հիմնված է իմ ուսանողական ընկերների, իմ դասախոսների, իմ ընկերների և գործընկերների և շատ ու շատ մարդկանց վերաբերմունքի, սիրո և հարգանքի վրա»։

Նմանատիպ նյութեր

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատը

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատը

Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Այսօր՝ Արցախի  նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով «դատավարության» նիստում կրկին ելույթ են ունեցել «տուժողները»։ Հաջորդ «նիստը» կանցկացվի ապրիլի...

Այսպիսին լինելու և այսքան անկելու համար մեծ բան պետք չէ, պարզապես պետք է լինել Արսեն Թորոսյան․ Լիլիթ Գալստյան

Այսպիսին լինելու և այսքան անկելու համար մեծ բան պետք չէ, պարզապես պետք է լինել Արսեն Թորոսյան․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյաննն արձագանքել է իշխանական պատգմվորների կողմից ՀՅԴ-ին ուղղված անպարկեշտ արտահայտություններին։ Գալստյանը գրել է․ «Պաթոլոգիան գիտություն է հիվանդությունների պատճառների, դրանց առաջացման, ընթացքի և...

Սահմանազատման նոր փուլում ևս Ադրբեջանին տարածքներ են տրվելու․ Ոսկան Սարգսյան

Սահմանազատման նոր փուլում ևս Ադրբեջանին տարածքներ են տրվելու․ Ոսկան Սարգսյան

Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է․ «Ինչո՞ւ է ձգձգվում Տավուշում սահմանազատման նոր փուլը։ Պաշտոնապես հայտարարվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման նոր փուլը տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանագծին։ Դա Նոյեմբերյան համայնքի...

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է ANC UK պարբերականը։ Այսօր բոլոր քաղաքական կուսակցությունների և խորհրդարանի երկու պալատների պատգամավորները հավաքվել էին Լոնդոնի Կենոտաֆի մոտ՝...

Մհեր Գրիգորյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Մհեր Գրիգորյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների...