Այս ամենը շտկելու պատմական հնարավորություն ունենք․ Ռոբերտ Քոչարյան

18 Ապրիլի, 2026

Իմ մուտքը ազգային ազատագրական պայքարից դեպի քաղաքականություն սկսել է այստեղեից՝ Վանաձորից։ Եվ հենց այդ պատգամավորական մանդատը ինձ լրջորեն օգնել է Ղարաբաղում հասնել այն հաջողություններին, որոնք մենք այն ժամանակ ունեցել ենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 

Այնուհետև նախագահ Քոչարյանը հարց ուղեց քաղաքացիներին՝ արդյոք ո՞րն է ամենամեծ սպառնալիիքը յուրաքանչյուր երկրի համար, և շարունակեց․

«Ես որպես մի մարդ,  որը եղել է առաջին պաշտոնում երկու երկրներում՝ և՛ Ղարաբաղում, և՛ Հայաստանում, բավական երկար ժամանակ, կարող եմ միանշանակ ասել՝ ամենամեծ սպառնալիքը յուրաքանչյուր երկրի համար՝ անհաջող առաջնորդն է այդ երկրի։ Ստախոս, տգետ, խառնակիչ։ Յուրաքանչյուր երկրի համար, որովհետև նման առաջնորդների վնասը կրկնակի վնաս է։ Առաջինը քայքայում է երկիրը ներսից, քայքայում է պետական կառույցները, լարում է ժողովրդի մի զանգվածը մյուսի դեմ, բաժանում է սև ու սպիտակների և այլն, խառնում է ընդհանրապես ինստիտուցիոնալ կառավարումը երկրում: Եվ երկրորդը նման կերպարի հետ ոչ ոք դրսում չի ուզում համագործակցել: Եվ նման կերպարը դառնում է գործիք այլ ուժերի ձեռքերում: Ուրեմն վնասը կրկնակի վնաս է՝ ներսում և դրսում:

Սա ճիշտ այն է, ինչ այսօր Հայաստանում մենք ունենք: Ներսում մենք տեսնում ենք այս մթնոլորտը, տեսնում ենք՝ ինչ է կատարվում, դրսում տեսնում ենք, թե ոնց են թշնամանում բարեկամների հետ, բայց նոր բարեկամներ չեն ստեղծում և ոնց են գործիք դառնում աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների ձեռքում: Այս ամեն ինչի գինը վճարում է մեր ժողովուրդը: Հայաստանի Հանրապետությունը:

Իմ գնահատականը հետևյալն է․ մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ: Փորձեմ զուտ երկու օրինակով նաև ամրացնել իմ այս պնդումը: Վերջերս մի հանճարեղ միտք հնչեց, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է: Ես չգիտեմ՝ ինչ պետք է կատարվի մարդու գլխում, որ այսպիսի միտք ի հայտ գա: Սա նույնն է, որ օրինակ Պաղեստինի ժողովուրդը հայտարարի, որ իրենց անվտանգության երաշխավորը Իսրայելն է և վարչապետ Նեթանյահուն: Այն ամեն ինչից հետո, երբ Ինչ կատարվեց այնտեղ․ 70 000-ից ավել զոհ, որից 2/3-ը կին և երեխա է: Հնարավո՞ր է այսպիսի բան։ Ուղղակի հնարավոր չէ:

Ինչի՞ համար է սա արվում: Մեկ պարզ բանի համար, որ խաղաղության թեման դառնա մահակ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքի վրա ճնշելու համար, կամքին հարվածելու համար: Այլ բացատրություն այստեղ չկա: Պատրա՞ստ ենք մենք դա հանդուրժել: Կարծում եմ՝ ո՛չ: Եվ ընդհանրապես խաղաղության թեման չպետք է դառնա ընդհանրապես այս ընտրությունների համար ժողովրդի վրա ճնշում գործադրելու թեմա»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է. Գրել էինք, որ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի բնակիչ, հանգուցյալ Սայադ Աղամյանի առանձնատունը Ռուսաստանում ապրող նրա որդու կողմից ժառանգություն ստանալու գործընթացի ժամանակ խնդիրներ են առաջացել, նրան հայտնել են, որ անշարժ գույքի...

Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ»

Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում սոցիալական ոլորտի ընդհանուր պատկերը մռայլ է, իսկ քաղաքացիների իրական վիճակը՝ ծանր և մշտական անհանգստության ներքո։ Առկա անարդարության զգացողությունն ու ամենօրյա կյանքի շարունակական թանկացումը հանգեցրել են բարդ իրավիճակի։ Որպես կանոն՝...

Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. պարզվել է նրա ինքնությունը

Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. պարզվել է նրա ինքնությունը

Հոկտեմբերի 1-ին Մասիս քաղաքում ծառայություն իրականացնող պարեկները ստացել են տեղեկություն, որ հարսանեկան արարողության մեկնող շարասյան մեջ «Ֆորդ Մուստանգ» մակնիշի մեքենայի վարորդը կրակոցներ է արձակել։ Ժամը 13․30-ի սահմաններում Հայանիստ գյուղում պարեկները կանգնեցրել են...

Քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

Քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների թանկացման ֆոնին առանձնահատուկ մտահոգիչ է դեղորայքի գների հարցը։ Շատ քաղաքացիների համար անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերումը դարձել է լուրջ ֆինանսական բեռ, իսկ որոշ դեպքերում՝ լրացուցիչ ծախս,...