Այդ զենքերը ՔՊ գրասենյակի նկուղում են. Բագրատ սրբազան

2 Հոկտեմբերի, 2025

«Այս գործով դատախազներին բացարկ հայտնելուն ոչ միայն կողմնակից ենք այլ նաև մեր փափագն ու ցանկությունն է. առաջին օրն ասել եմ, որ մեղադրողները մեղադրող չեն, այլ զրպարտողներ են և այդ խոսքս հիմք ունի». այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2–ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական հերթական նիստի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։

«Երկու հարց եմ ես հրապարակային հնչեցրել մոտ երեք ամսվա ընթացքում, որոնք ուղղված են եղել գլխավոր դատախազին և քննչական կոմիտեի ղեկավարին։ Մեկը այն հատվածի վերաբերյալ է, որ դարձել է քաղաքական թեմա, խորհրդարանի ամբիոնից, իրար հերթ չտալով, զոհի կերպարանք ստացած դահիճները անընդհատ խոսել են 2 հոգու գյուլելու և 15 հոգու բանտ դնելու մասին, որը տեսաք, որ բացարձակ կապ չունի որևէ թեմայի հետ։

Երկրորդը, որ անընդհատ հնչել է, ավտոբուս վառելու թեման է։ Հիմա ես հրապարակային հարցնում եմ այն անձանց, որոնք հանդես են գալիս որպես մեղադրող, ում շնորհավորում եմ իմիջիայլոց, որ օրեր առաջ նաև կոչում ստացան, մեդալ ստացան։ Դուք կարող եք մեծ շնորհակալություն հայտնել այդ թեմայով և Միքայել Սրբազանին և վստահ եմ նաև առաջիկայում Սամվել Կարապետյանին։

Ուրեմն ավտոբուս վառելու թեման այս գործում կա՞, թե՞ չկա։ Երկրորդը, ինչի՞ն է վերաբերում 2 հոգու գյուլելու, 15 հոգու բանտ դնելու թեման։ Մնացածների մասին չեմ ասում, որ թե ինչպես նենգաբար ամբողջությամբ նենգափոխված, որտեղ ձեռք չի տվել գրել եք չի լսվում, որտեղ ձեռք է տվել փոխել եք։ Հլը դրանց կգանք, այդ փաստական ապացույցներին վստահ եմ, դուք ասելիք ընդհանրապես չեք ունենալու, եթե մնացիք իհարկե»,–ասաց նա։

Բագրատ Սրբազանը շարունակեց. «Հունիսի 28-ին, ես արդեն երկու օրվա կալանավոր էի, կալանք է տրվում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Միքայել Սրբազանին ուղեկցում են իմ խուց, սկսում են լսել մեր խուցը, հրահանգ է տրված երեք ամսվա համար, մինչդեռ մեր կալանքը երկու ամսով էր, հրահանգ մինչև սեպտեմբերի 28-ը։ Այսինքն նախապես արդեն որոշված է, որ այդ կալանքը պետք է լինի նվազագույնը երեք ամիս, բայց մեզ երկու ամսվա կալանք է տրվել՝ երեք ամսվա գաղտնալսման իրավունքով։

Սա ի՞նչ է նշանակում, լսել են երկու հոգևորականի խոսակցություն, մեկը կարող է մյուսի խոստովանահայրն է կամ խոստովանորդին է և առանց ամաչելու նաև մտցրել են գործերի մեջ՝ բացարձակ ոչ մի բան չլինելով գործի հետ առնչված, փորձելով իմանալ, թե որտեղ են այն թաքստոցները, որով ներխուժում էին մեր բնակարաններ խուզարկելու, թե որտեղ են այն զենք-զինամթերքը, որոնք մենք չգիտեմ ինչ ենք արել։ Ասեմ ձեզ որտեղ են, Իջևան ՔՊ-ի գրասենյակի նկուղում են այդ զենքերը, հիմիկվանից ասում եմ»։

Նմանատիպ նյութեր

Լավրովն ու Արաղչին կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը

Լավրովն ու Արաղչին կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ Ավելի վաղ ՌԴ...

Էրդողանը շնորհավորել է եղբայրական Ադրբեջանին

Էրդողանը շնորհավորել է եղբայրական Ադրբեջանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ՝ իր գրառման մեջ ևս մեկ անգամ ընդգծելով երկու երկրների «եղբայրական հարաբերությունները»։ «Մեր երկրի և ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ բարեկամ և եղբայրական...

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ալբանիայի Դուրես քազաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի հավաքականի պայքարից մեջ մտավ 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Պողոսյանը պոկում վարժության առաջին երկու մոտեցմամբ գլխավերևում պահեց 105 կգ ու 109կգ, սակայն կարողացավ...

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս։ Նրանք որոշ մեկնաբանություններ են արել, որոնք մենք...

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օդի...