Այդ ողջույնները ոչ մի արժեք չունեն. Իշխան Սաղաթելյան

15 Մարտի, 2025

Փաշինյան-Ալիև հերթական հակահայ պայմանավորվածությունը ողջունել են տարբեր պետություններ և միջազգային կազմակերպություններ. գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ տարբեր երկրների արձագանքին և ասել, որ այդ ողջույնները ոչ մի արժեք չունեն:

«Հիշեցնեմ, որ նույն միջազգային դերակատարները նույն ոգևորությամբ ողջունում էին Նիկոլի՝ Պրահայի (2022 թ. հոկտեմբեր) հայտարարությունը, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, ինչի հետևանքով Արցախում տեղի ունեցավ ցեղասպանություն, էթնիկ զտում, հայաթափում, իսկ Արցախում հայերի անվտանգ ապրելու խոստումը մնաց թղթի վրա:

Հետևաբար, այդ ողջույնները ոչ մի արժեք չունեն, իսկ ՀՀ վարչախմբի փորձերը` դա ժողովրդի վրա վաճառել իբրև ձեռքբերում, դատապարտված են»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ

Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ

Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 7-ն անցկացվում է պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը, որին մասնակցում են 66 երկրների մարզիկներ։ Հայաստանից առաջնությանը մասնակցում են Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի վեց մարզիկ, ինչպես նաև երկու մարզիչ։...

Զախարովան մեղադրել է Փաշինյանին՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում հայ ժողովրդին մոլորեցնելու փորձի մեջ

Զախարովան մեղադրել է Փաշինյանին՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում հայ ժողովրդին մոլորեցնելու փորձի մեջ

  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններում որևէ հստակություն չի եղել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ թեև ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարները մայիսի 29-ի...

Տեռորիստական ձեռագիր. Ո՞վ է ում պատանդ պահում․ «Կարճ ասած»

Հայաստանում նոյեմբերի դրությամբ կա 1718 դատապարտյալ և 1523 կալանավոր։ Մեր երկրում գրեթե հավասար է նախնական կալանքի տակ գտնվող և օրինական ուժի մեջ մտած դատավճռով անձանց թիվը։ Նախնական կալանքի նման բարձր տեսակարար կշիռը լուրջ...

Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս

Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս

Հայերը մեկ քայլով ավելի են մոտեցել դեպի Եվրամիություն առանց վիզա ճամփորդելուն, այս մասին գրել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը իր  Ֆեյսբուքյան էջում։ «Հայերը մեկ քայլով ավելի են մոտեցել դեպի Եվրամիություն առանց վիզա ճամփորդելուն։ Եվրամիության...

Նոյեմբերի 9-ին նամակներ կհանձնվեն ՀՀ-ում ՌԴ դեսպանատանն ու ՀՀ կառավարությանը. Արցախի Հանրային խորհուրդ

Նոյեմբերի 9-ին նամակներ կհանձնվեն ՀՀ-ում ՌԴ դեսպանատանն ու ՀՀ կառավարությանը. Արցախի Հանրային խորհուրդ

Նոյեմբերի 9-ին, Ժամը 10.00-ին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման 6-րդ տարելիցի կապակցությամբ, Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կազմակերպում է այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք...