Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ»

19 Փետրվարի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանական առաջին «փաղանգի» քարոզիչ-գործիչներից մեկը հայտարարել է, թե իրենք թույլ չպիտի տան, որ ընդդիմությունը «ոտնատակ տա մեր ձեռքբերումները»:

Չէ, լուրջ, կատակ չենք անում, այդպես էլ ասել է՝ «մեր ձեռքբերումները»:

Անկեղծ ասած, շփոթության է մատնել, որովհետև ակամայից ուզում ես գույքագրել իրենց, այն է՝ Փաշինյանի ու ՔՊ-ի «ձեռքբերումները»: Բացի այն, որ ՔՊ-ի այդքան չարչրկած ասֆալտից փոսերն ու ցեխաջուրն է մնացել, տակը էլ ի՞նչ կա:

Ի՞նչ ձեռքբերում:

Ահա ՔՊ-ի ձեռքբերումների սեղմ ցանկը. Հայաստանում Սահմանադրության և օրենքների անընդհատ ոտնահարում, դատարանների զավթում, դատական իշխանության տոտալ ենթարկեցում մեկ անձի, ներքին ատելության ու թշնամանքի սերմանում ու տարածում, մարդու իրավունքների և սահմանադրական ազատությունների սահմանափակումներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորման գործընթացի տապալում և փակուղայնացում:

Բայց դա դեռ «ցրցամն» էր:

Շարունակե՞նք ՔՊ-ի «ձեռքբերումների» թվարկումը. ադրբեջանական ու թուրքական ռազմատենչ նկրտումների լեգիտիմացում, պատերազմ, Արցախի որոշակի մասի կորուստ, նվաստացուցիչ պարտություն և կապիտուլ յացիոն հայտարարության ստորագրում, հազարավոր զինվորների ու սպաների կորուստ, շուրջ 10000 վիրավոր ու հաշմանդամ, Եռաբլուրի բազմապատկում, Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման անկարողություն, Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, Արցախի ամբողջական կորուստ և հայության զանգվածային բռնագաղթ, ժողովրդավարության տարրական սկզբունքների ոտնահարում, զանգվածային հետապնդումներ ու ռեպրեսիաներ, տասնյակ ու տասնյակ քաղբանտարկյալներ, խաղաղ ցույցի նռնակահարում:

Շարունակե՞նք: Հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկել և դրա համար ոչ մեկին չպատժել: Տասնյակ զինվորների հրոճարակ դառնալը՝ զորանոցի տակ հարմարեցված ինչ-որ տնակում:

Էլի շարունակե՞նք: Հանցագործությունների աճ, օրը ցերեկով հրաձգություն զոհերով ու վիրավորներով, որ մարդ արդեն վախենում է տանից դուրս գալ: Դե, եթե իրավապահները զբաղված են ընդդիմադիրների նկատմամբ գործեր կարելով ու Եկեղեցու դեմ պատերազմով, արդյունքն էլ սա պիտի լինի:

Ախր, ո՞ր մեկն ասես:

Հայաստանի սուբյեկտայնության սարսափելի կրճատում՝ թուրք-ադրբեջանական օրակարգերի սպասարկումով:

Այլ «ձեռքբերումնե՞ր»: Ահավասիկ. աղքատության չկրճատում, եթե ոչ՝ ավելացում ու խորացում, սոցիալական բևեռացվածության խորացում, հարկային բեռի ավելացում, տուգանքների ավելացում, կարմիր գծերի, հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացում, սեփականության խլումներ…

Լսեք, եթե ՔՊ-ի այս «ձեռքբերումներն» են ընդդիմադիրները ուզում «ոտնատակ տալ», ապա պետք է միայն ողջունել և ամեն ինչ անել, որ դա տեղի ունենա: Մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր երեխաները ապրել են ուզում»։

Նմանատիպ նյութեր

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»- գրում է․ «Ինչպես ավելի վաղ գրել էինք, Արթիկում ՏԻՄ ընտրությունների նախօրեին բերման էին ենթարկվել «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը։ Քիչ առաջ...

Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանի կառուցվող շենքերից մեկում

Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանի կառուցվող շենքերից մեկում

Հոկտեմբերի 19-ին Երևանում հերթական կառուցվող էլիտար շենքերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր...

Ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը․ Նժդեհ Իսկանդարյան

Ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը․ Նժդեհ Իսկանդարյան

Ամփոփվել են Հայաստանի քաղաքական ուժերի հետ Արցախի իշխանությունների նախաձեռնած խորհրդակցությունները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Հանդիպումներ են անցկացվել բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք արձագանքել...

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...