Ավտովթար՝ Երևանում. հարսանեկան արարողության մեկնող մեքենաներ են բախվել

29 Օգոստոսի, 2026

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Թբիլիսյան 14/2 հասցեի դիմաց «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է թույլատրելի հատվածում կայանված մեկ այլ «Toyota»-ի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Բախման հետևանքով էլ «Toyota»-ներից մեկը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրից մի քանի մետր այն կողմ երկու տրանսպորտային միջոց դարձյալ բախվել են իրար, բարեբախտաբար դարձյալ տուժածներ չկան։Նշված վթարը ևս ձևակերպվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկների կողմից։

Իսկ «Յաշիկը», ըստ դեպքի վայրում հավաքվածների, մի քանի «Յաշիկների» հետ մեկնում էին հարսանեկան արարողության։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ի վստահված անձը ուղղորդում էր ընտրողներին, մարդ էր տանում բերում. Գոհար Մելոյան 

  «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հոկտեմբերի 25-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը, լրագրողներին հայտնեց Ստեփանավանում և Հայաստանի այլ համայնքներում անցկացվող տեղական...

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ անտարբեր չլինել ու պարտադիր գնալ ընտրատեղամաս․ Անդրանիկ Գևորգյան

  «Տվյալներ ունենք, որ ժամը 12-ի դրությամբ չունենք այնպիսի ակտիվություն, բայց դեռևս օրն ընթացքի մեջ է, քանի որ առավոտյան կողմ եղանակն էլ մի քիչ ցուրտ էր։ Այնուամենայնիվ, ակնկալում ենք ակտիվ մասնակցություն․ ես առավոտյան էլ ասել եմ և...

Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է․ ԿԸՀ

Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է․ ԿԸՀ

ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝ Արարատի մարզի Արտաշատ համայնք- 6.60% Արմավիրի մարզի Արմավիր համայնք- 6.05% Արմավիրի մարզի Արաքս համայնք-7.57% Արագածոտն մարզի Շամիրամ համայնք- 8.91% Գեղարքունիքի...

Էս փոքր գյուղում այսքան ուժայիններ են բերել, լցրել, իբր վախի մթնոլորտ է. Գերասիմ Վարդանյանը քվեարկեց

  Արտաշատ խոշորացված համայնքի քաղաքապետի թեկնածու ՀՅԴ «Դաշնակցությունից» Գերասիմ Վարդանյանը հայտարարել է, որ տեղական ընտրությունների օրը Դեղձուտ գյուղում ուժային կառույցների ներկայացուցիչների չափազանց մեծ ներկայություն է եղել՝ նշելով,...

Չեմ կարծում, որ վարչական լծակը կարող է ազդել մեր գյուղացիների վրա. ՀՅԴ վստահված անձ

Ինձ չի թվում, որ վարչական լծակները կազդի գյուղացիների վրա, ստեղ ամեն մեկը ինքը իր ընտրությունը ճիշտ կատարում է, ամեն մեկն իր ընտրությունը իր խղճի համար կատարում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արտաշատ...