Ավինյանի սուտ խոստումների շարքից. մահվան վերելակները փոխելու փող չկա. «Ժողովուրդ»

27 Օգոստոսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հերթական գովազդային ծրագիրը՝ «Ասե՛ք կանե՛նք», օդում թողած պղպջակի էֆեկտ ունի: Ինչպես տրոլեյբուսները, այնպես էլ վերելակները փոխելու, նորերը տեղադրելու համար ֆինանսական միջոցներ չկան:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ուղղակի հայտնել է՝ գումար չկա։ Այլ կերպ ասած՝ 2025-ի համար նախատեսված 504 վերելակից վերջին 104-ի տեղադրումը կլինի «համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում», այսինքն, եթե փող գտնվի։

Ստացվում է՝ փառատոների, համերգների, քեֆերի գումար կա, Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ մեկնելու համար 20 հազար ԱՄՆ դոլարանոց տումսի գումար կա, բայց երեւանցիների համար կենսական անվտանգային հարցի՝ վերելակների փոխարինման համար գումար չկա:

Տեղեկացնենք, որ 1 վերելակը մոտ 10 մլն դրամ է, ինչը նշանակում է, որ 1.4 մլրդ դրամի կարիք ունի քաղաքապետարանը, որպեսզի Տիգրան Ավինյանի խոստումը 2025 թվականի վերաբերյալ կատարի:

Չի կատարում, քանի որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վատ կառավարիչ է. ինչո՞ւ, որովհետեւ Երեւան համայնքը ունի ավելի քան 14 մլրդ դրամի պարտք, չի կարողանում քաղաքացիներից եւ կազմակերպություններից գույքահարկերը հավաքագրել: Եթե կարողանար, 14 մլրդ պարտքից 1.4 մլրդ դրամը բարդ չէր լինի ուղղել անվտանգային կարեւորագույն խնդրի լուծմանը:

«Ժողովուրդ» օրաթերթին ուղարկված պատասխանում քաղաքապետարանը տեղեկացրել է, որ 2019-ից մինչ օրս փոխարինվել է 2056 վերելակ:

«Օգոստոսի 28-ի դրությամբ 400 վերելակներից շուրջ 250-ը արդեն իսկ տեղադրվել են, մնացած 10 վերելակների փոխարինումը կիրականացվի մինչեւ ս.թ. նոյեմբերի 20-ը: 2025 թվականի համար եւս 104 վերելակների փոխարինման համար «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով հայտարարվել է մրցույթ, մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր եւ համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում կիրականացվի նաեւ 104 վերելակների փոխարինում, եւ ընդհանուր թվով 2025 թվականին փոխարինված վերելակների քանակը կդառնա 504»,- ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցման պատասխանում:

Կարճ ասած՝ քաղաքացիները կսպասեն, գլխավորը շինթույլտվություններն են, որ արագ տրվում են համապատասխան «վերաբերմունքով». մայրաքաղաքի տեսքը օր օրի ավելի է աղճատվում, իսկ մահվան վերելակները փոխարինելու համար փող չկա»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...

Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Իրանի առողջապահության նախարար Մոհամմադռեզա Զաֆարքանդին հայտարարել է, որ սեպտեմբերի 2-ի գիշերը Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, վիրավորվել է 108 մարդ։ Նախկինում լրատվամիջոցները հայտնել էին առնվազն 12 զոհի և մի քանի տասնյակ...

Ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Երևան-Վանաձոր տաքսու ուղևորներն են եղել

Ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Երևան-Վանաձոր տաքսու ուղևորներն են եղել

Քուչակ–Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի 5 զոհերը «Օպել Զաֆիրայի» ուղեւորներն են եղել։ Այս մասին հայտնում է News.am-ը։ NEWS..am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, զոհերը Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներ են եղել։ Մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը՝...

Հայաստանին խորհուրդ է տրվել վերջնական որոշում կայացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանին խորհուրդ է տրվել վերջնական որոշում կայացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի և որոշի՝ արդյոք ցանկանում է միանալ Եվրամիությանը, թե մնալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ։ Այս կարծիքը «Վեստի» լրատվական գործակալությանը հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա նշել է, որ այս հարցը բարձրացվել է...