Ավելի քան 105 մլն դրամ եկամուտ, 3 մեքենա. ի՞նչ է հայտարարագրել Աննա Հակոբյանը

3 Հունիսի, 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ներկայացրել է 2024 թվականի հայտարարագիրը:

Հակոբյանը հայտարարագրել է 2 բնակարան, որից մեկի միանձնյա սեփականատերն է, մյուսինը՝ բաժնային, որը ժառանգություն է ստացել դեռևս 2006 թվականին: Շենգավիթում գտնվող բնակարանը Հակոբյանը օտարել է, օտարման եղանակը՝ վաճառք, գործարքի գումարը կազմել է 45 մլն 500 հազար դրամ:

Հաշվետու տարում Աննա Հակոբյանը հայտարարագրել է 3 տրանսպորտային միջոց՝ 2008 թվականի արտադրության NISSAN, 2006 թվականի արտադրության RENAULT և 2004 թվականի արտադրության VAZ: Բոլոր տրանսպորտային միջոցները ձեռք են բերվել գնման միջոցով 2009-ը և 2010 թթ-երին:

Արժեթղթեր և այլ ներդրումներ բաժնում Աննա Հակոբյանը հայտարարագրել է 2009-ին ձեռք բերված բաժնեմաս՝ 25 հազար դրամ արժեքով։

Հակոբյանը 2024 թվականի ընթացքում փոխառություն է տրամադրել «Իջևանատուն» ՓԲԸ, «Ար ընդ Ար» ՍՊԸ-ին։ Փոխառության ընդհանուր գումարը կազմել է 49 միլիոն 350 հազար դրամ, որը տրամադրվել է առանց տոկոսադրույքի։

Հակոբյանը հայտարարագրել է նաև ավանդներ՝ 40 հազար դոլարի և 10 մլն դրամի չափով: Որպես դրամական միջոց՝ բանկային հաշվի մնացորդ, տարվա վերջում հայտարարագրել է 3 մլն 622 հազար դրամ, իսկ որպես կանխիկ միջոց՝ 8,500 դոլար և 650 հազար դրամ:

Որպես հաշվետու տարվա եկամուտներ, Հակոբյանը Ամերիաբանկ ՓԲԸ-ից որպես ստացած փոխառություն հայտարարագրել է 44 մլն 415 հազար դրամ, ՀՀ Ֆինանսների նախարարությունից, որպես այլ եկամուտ՝ 201 հազար 573 դրամ, Մարինա Ալբերտի Ռուդսից (գույքի օտարում) 45 մլն 500 հազար դրամ, որպես աշխատանքի վաձատրություն «Իմ քայլը» հիմնադրամից 13 մլն 259 հազար 798 դրամ, «ԴԱՐԵՍԿԻԶԲ» ընկերությունից որպես աշխատավարձ՝ 2 մլն 500 հազար դրամ: Ընդհանուր եկամուտը հայտարարատու տարում կազմել է 105 մլն 876 հազար 371 դրամ:

2024 թվականի պաշտոնեական հայտարարագրի համաձայն՝ Աննա Հակոբյանն ունեցել է նաև 44 միլիոն 415 հազար դրամի վարկային պարտավորություն, որն առկա է եղել տարվա ավարտին՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ։

Նմանատիպ նյութեր

Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի․ «Ժողովուրդ»

Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։ Հոկտեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանի...

Եղոյանը պետք է հակաեկեղեցական, հակակաթողիկոսական պրոպագանդա տանի եվրոպական երկրներում․ «Հրապարակ»

Եղոյանը պետք է հակաեկեղեցական, հակակաթողիկոսական պրոպագանդա տանի եվրոպական երկրներում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.   Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր առաջին այցին է նախապատրաստվում այդ պաշտոնում։ Հոկտեմբերի 14—16-ը նա խորհրդարանական պատվիրակության հետ կմեկնի Հռոմ` մասնակցելու Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին։ Ռուբինյանի...

Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել․ «Ժողովուրդ»

Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միևնույն Հայաստանը, երկու տարբեր արձագանք. երբ ռուս զինծառայողը հանցագործություն էր կատարել՝ երկիրը եռում էր, իսկ երբ Սյունիքի բնակելի տուն է մտնում ադրբեջանցի զինծառայողը և կրակում հայ կնոջ վրա՝ հանրային ու քաղաքացիական արձագանքը...

Արևմուտքը կանաչ լույս է վառում. «Հրապարակ»

Արևմուտքը կանաչ լույս է վառում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Սպիտակ տան Հավատքի հարցերի գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ–Քեյնին, որ այս օրերին Հայաստանում է եւ երեկ մասնակցել է Աղոթքի նախաճաշի մեկնարկային միջոցառմանը: Նա, ինչպես եւ սպասվում էր, չի դատապարտել ՀՀ իշխանությունների՝ եկեղեցու եւ վեհափառի...

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...