Աշխարհը մեկ կենտրոնից կառավարելու, դրան խոչընդոտող ազգային ինքնության ու կրոնական արժեքները ոչնչացնելու նկրտումները չեն մարել. Գևորգ Դանիելյան

11 Փետրվարի, 2026

Էպշտեյնի սկանդալը, որը բնավ եզակի չէ, անհանգստացնող է ոչ այնքան, այսպես կոչված՝ սոցիալ֊քաղաքական էլիտայի այլասերվածության խայտառակ փաստերով, որքան այն իրողությամբ, որ նույն այդ էլիտան, հայտնվելով նմանաբնույթ որոգայթներում, ուղղակի զրկված է եղել ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից։ Այս մասին գրել է Գեւորգ Դանիելյանը.

«Ցավալին այն է, որ հայը հույսը դրել է այս կարգի մարդկանց չեղած ողջախոհության վրա, և սրանք են կեղծ ժողովրդավարական չափանիշներով կանխորոշել Արցախի ու Հայաստանի ապագան և, ցավոք, դեռ շարունակում են կանխորոշել։

Մեծ հավանականությամբ Էպշտեյնը, նախ՝ ինքն է դարձել գործիք, զոհ գնալով հատկապես՝ իր այլասերված կրքերին և ոչ միայն, սակայն այս կերպարի միջոցով ջանք ու եռանդ, միջոցներ չեն խնայել, որպեսզի այդպիսով կառավարելի դառնա աշխարհամասի իշխող էլիտան։ Դյուրին է գործ ունենալ ինչպես խամաճիկների, այնպես էլ որոգայթում ներքաշված և, որպես կանոն, սկզբունքներից զուրկ, բայց դերասանական նվազագույն ձիրք ունեցող ցանկացած մեկի հետ։

Աշխարհը մեկ կենտրոնից կառավարելու, դրան խոչընդոտող ազգային ինքնության ու կրոնական արժեքները, ընդհանրապես անհատականությունը ոչնչացնելու նկրտումները չեն մարել, միայն թե դրանց տուրք տվողները, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, ունակ չեն կռահելու, որ շատ խորը փոս են փորել ոչ միայն այլոց, այլև հենց իրենց ոտքերի առջև։

Աստված պահապան մեր ազգին և մեր Ազգային ելեղեցուն ….»

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...