Արթուր Չախոյանը ոստիկանների ուղեկցությամբ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
«Հարձակվել են ինձ վրա, սրանք խուլիգան, թալանչի պիղծ իշխանություն են՝ թաղապետի գլխավորությամբ: Չեմ բացառում, որ վերջում պարզվի, որ ես եմ մեղավոր»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքն այս պահին ձերբկալվածի կարգավիճակում է:
Չախոյանի աչքի տակ կար կապտուկ և արյան զեղման նշաններ: