Արտաքին հովանավորներն օգնության են հասնում ՔՊ-ին. «Հրապարակ»

27 Մայիսի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ կարճատեւ այցով Երեւան ժամանեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից դուրս չեկավ, հենց տեղում կեսժամանոց հանդիպում ունեցավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ` նախագահական սրահում, չհանդիպեց Փաշինյանի հետ։ Հայտարարվեց փոխըմբռնման հուշագիր ստորագրելու մասին։

Ըստ մեր աղբյուրների՝ հուշագիրը որեւէ կարեւորություն չունեցող փաստաթուղթ է, իսկ Ռուբիոյի այցը կազմակերպվել է ընդամենը հօգուտ Փաշինյանի մի քանի ձայն ավելացնելու համար։ Բանն այն է, որ մայիսի սկզբներին Հայաստանում կայացած ԵՄ գագաթնաժողովը, ըստ սոցհարցումների, մի քանի սեգմենտում մի չնչին չափով բարձրացրել է իշխանության վարկանիշը, ՔՊ-ի արտաքին հովանավորները փորձում են նույնը կրկնել։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ| ՈՒՂԻՂ| Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը

Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենում ՀՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի դատական նիստը։ Քննվում է նրա խափանման միջոցի հարցը, դատավորն է Վարդգես Ստեփանյանը։ Մանրամասները՝ ուղիղ...

Գագիկ Ծառուկյանի գործերով երկու գանգատ ստացվել է ՄԻԵԴ-ում․ պահանջվել է դրանց առաջնահերթ քննություն

Գագիկ Ծառուկյանի գործերով երկու գանգատ ստացվել է ՄԻԵԴ-ում․ պահանջվել է դրանց առաջնահերթ քննություն

Տեղեկացնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից։ Գանգատներով բարձրացվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 18-րդ հոդվածներով, ինչպես նաև Կոնվենցիայի...

Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ հետապնդումների նոր փուլը գուժում է հերթական զիջումները․ Դանիելյան

Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ հետապնդումների նոր փուլը գուժում է հերթական զիջումները․ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․  «Այն զազրելի տեսարանը, որի ականատեսը եղանք այսօր, ոչ միայն բարդույթավորված անձնավորության քինախնդրության և հերթական հիստերիայի դրսևորումն էր, այլև դրսի տերերի կողմից իջեցված ուղիղ հրահանգ։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ԳՀԽ հոգևորական անդամները ենթակա են արդարացման․ հայտարարություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ԳՀԽ հոգևորական անդամները ենթակա են արդարացման․ հայտարարություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով։ Նման հայտարարություն են տարածել իրավաբանական գիտությունների դոկտոր,...

Ըստ ՊՆ-ի՝ զինծառայողի ինքնասպանության դեպքն առնչություն չունի ծառայության հետ

Ըստ ՊՆ-ի՝ զինծառայողի ինքնասպանության դեպքն առնչություն չունի ծառայության հետ

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։ Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի...