Արտակարգ իրավիճակ է Շիրակի մարզ մի քանի կիլոմետրանոց՝ ձյան շերտից չմաքրված ճանապարհահատվածում

19 Հունվարի, 2026

Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե Երևանից մինչև Աշտարակ և Ագարակ ճանապարհն սպասարկող ընկերությունների կողմից ճանապարհից հեռացել է ձյունը, աղ ու ավազով մշակվել մերկասառույցը, ինչի շնորհիվ երթևեկությունն անցանելի է, ապա Ագարակից մինչև Շիրակի մարզ բարձիթողի վիճակ է։ Ճանապարհները հիշեցնում են ձմեռային մի աշխարհ, իսկ վարորդներն էլ կատակում են՝ ասելով, թե երևի մեր որոշ ճանշիններ էնքան են զարգացել, որ ճանապարհները ոչ թե արդեն ասֆալտապատում են, այլ սպիտակ սահադաշտեր են ստեղծում կամ էլ ձյունե ասֆալտ են անում։

Ակնհայտ երևում է, որ ճանապարհն սպասարկող ճանշինները մատը մատին չեն տվել և չեն փորձել անգամ ձյունը հեռացնել, ուր մնաց՝ վարորդները վստահ լինեն, թե աղ ու ավազի խառնուրդով կմշակեն։

Այս խնդիրը պետք է իր հսկողության տակ վերցնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ու պարտավորեցնի իր նախարարության ենթակայության տակ գտնվող «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին ռեալ գործով զբաղվեն, ու գոնե գլխավոր ճանապարհները մաքրեն ձյան շերտից ու մերկասառույցից։ Այս խնդիրը պետք է անհանգստացնի նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին և գուցե արդար կլիներ, եթե մարզպետը փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանին այսպես ասած «գործուղի» Արագածոտնի մարզից դեպի Շիրակի մարզ նոր կառուցված Հյուսիս-հարավ ճանապարհ, ով սեփական մաշկի վրա կզգա, թե ինչպես են վարորդները կյանքի գնով երթևեկում։

Բարձիթողի վիճակում է նաև Կոշ գյուղ տանող գլխավոր ճանապարհը, որտեղ նույնպես ոչ մի տեխնիկա չի մտել ու ձնամաքրման աշխատանքներ չեն կատարվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...