Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Աջափնյակում 10 օր է կոյուղատարերից կեղտաջրերը դուրս են թափվում

17 Փետրվարի, 2026

Արդեն 10 օր է՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Գրիգոր Հասրաթյան փողոցի 6-րդ և հարակից շենքերի ու սեփական տների հարյուրավոր բնակիչներ չեն կարողանում հստակ ստանալ հարցի լուծման պատասխանը՝ որ կառույցի պատասխանատուներն են մի ամբողջ թաղամաս փրկելու գարշահոտ ու հակասանիտարական վիճակից։

Այսօր՝ փետրվարի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«10 օր առաջ նկատեցինք, որ 4 մուտքանի, 5 հարկանի շենքի դիմացով կեղտաջրերը դուրս են գալիս ու ամբողջ տարածքում գարշահոտ վիճակ է։ Սկսեցինք հետաքրքրվել ու պարզեցինք, որ էդ կեղտաջրերը լցվում են ավտոտնակների և շենքերի նկուղներ։ Փորձեցինք մեր ուժերով խնդիրը լուծել, սակայն մենք անզոր էինք, քանի որ պետք է աշխատանքները իրականացներ Վեոլիա ջուրը հատուկ տեխնիկաներով։

Մի քանի անգամ զանգահարել ենք Վեոլիա ջուր, մի անգամ եկան 2-3 րոպե իբրև թե գործ արեցին ու իրենց աշխատանքը համարելով ավարտված գնացին, բայց հարցը չլուծվեց ու արդեն 10 օր է հակասանիտարական ու գարշահոտ վիճակը պահպանվում է։

Ստիպված դիմեցինք կառավարություն, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, այդ երկու կառույցներից գոնե պատասխանեցին, որ խնդիրը Վեոլիա ջրի տիրույթում է և իրենք ճիշտ է չունեն լծակ այդ ընկերության վրա ազդելու, բայց կխնդրեն ու կմիջնորդեն որ հարցը կարգավորվի։ Դա էլ օգուտ չտվեց։

Բնակիչներով մի քանի անգամ դիմել ենք Երևանի քաղաքապետարան, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, բայց ոնց հասկանում ենք Վեոլիա ջուրը իրեն համարում է անձեռնմխելի ու արհամարհած ունի հարյուրավոր բնակիչների խնդրանքը։ Բնակիչներ, ովքեր կանոնավոր վճարումները կատարում են։

Այս պահին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով արդեն ժամանել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից ե կարծես թե փորձում են Վեոլիա ջրին պարտավորեցնեն որպեսզի այս լ դիրքը շատ հրատապ կարգավորվի։

Կեղտաջրերի կողքով է անցնում նույնիսկ խմելու ջրի խողովակը և չի բացառվում, որ եթե վանսվի խմելու ջրի խողովակը, ամբողջ կեղտաջուրը խողովակով կանցնի դեպի բաժանորդների տներ։

Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...