Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. 2-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել

16 Սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում. հանրապետական շտապօգնության Շիրակի մարզային կայանի, իսկ հետո արդեն Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել 2-ամյա տղայի կյանքը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Այդ օրը հանրապետական շտապօգնության Շիրակի մարզային կայան ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղձություն»։

Բավականին օպերատիվ շտապօգնության բժիշկները հասել են կանչի վայր, որտեղ նախ երեխային անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ էլ իրենց մասնագիտական պրոֆեսիոնալիզմով աչքի են ընկել տեղի բժիշկները։

Կայքի տեղեկություններով՝ երեխան տղա է, անունը Նարեկ, ում կյանքին այլևս վտանգ չի սպառնում։

Դեպքի փաստով ոստիկանության համայնքային ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, և դեպքի մասին արդեն ոստիկանությունում բացատրություն է տվել երեխայի 34-ամյա մայրը։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը

Ազգային ժողովում տեղի է ունենում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ քաղաքական օրակարգային հարցերի վերաբերյալ։ Ճեպազրույցն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Մի սպասեք պատասխան կրակոցի. ՔՊ-ական պատգամավորը՝ Ադրբեջանից հնչող մեղադրանքներին չարձագանքելու մասին

Մի սպասեք պատասխան կրակոցի. ՔՊ-ական պատգամավորը՝ Ադրբեջանից հնչող մեղադրանքներին չարձագանքելու մասին

«Մեզ համար կարևորը խաղաղությունն է, որն ունենք։ Նման հայտարարություններ շատ կլինեն, բայց, փառք Աստծո, մենք ունենք ուղիղ երկխոսություն ու նաև նման հարցերի շուրջ կարողանում ենք ուղիղ խոսել ադրբեջանական կողմի հետ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ...

Քոչարյանից ձեր քաղաքական մուռը հանելու համար ոտնահարում եք հազարավոր աշխատողների իրավունքները․ Խամոյան 

  «Այս իշխանությունները մենակ մեր պետության, պետականության հիմքերն ու ինքնությունը չեն այլանդակում։ Շատ տարօրինակ կարող է հնչել, բայց դուք նաև հակակոռուպցիոն պայքարն եք այլանդակում։ Հիմա կասեմ փաստերով։ Դուք օրենքի գերակայության,...

Դուք ադբեջանական մամուլի ուրախությունն եք, հերոսները․ Ագնեսա Խամոյան

  «Մենք արտահանման լուրջ խնդիր ունենք, ԵԱՏՄ-ում խնդիրներ ունենք, չհասկացվածություն կա և այլն, և այլն․ այսինքն՝ մեր տնտեսությունը լրջագույն խնդիրների առջև է կանգնած և էլ ավելի մեծ խնդիրների առջև կարող է կանգնել։ Ի՞նչ ենք անում մենք...

Գողացել են Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցու գանձանակը

Գողացել են Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցու գանձանակը

Սեպտեմբերի 11-ին եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին է ահազանգել Արարատի մարզի բնակիչ...