Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Փաշինյանի համար. «Փաստ»

Ապր 22, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊում ակտիվ քննարկումներ են ընթանում ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու հնարավորության շուրջ: Արտաքուստ սա տարօրինակ կարող է թվալ՝ հաշվի առնելով Գյումրու և Փարաքարի ընտրությունների արդյունքները, ինչպես նաև տարբեր սոցհարցումների տվյալները, որոնց համաձայն, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հազիվ հասնում է 9-10 տոկոսի:

Սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ հենց այստեղ էլ «թաքնված է շան գլուխը»: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հիմա հայտնվել է «մուրճի ու զնդանի» միջև: Ներսում վարկանիշը հասել է պատմական մինիմումի, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ակնհայտորեն տապալվելու է, իսկ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց պահանջներն ավելի ու ավելի են շատացնում, իսկ ճնշումներն՝ ուժեղացնում: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի համար արտահերթը կարող է դառնալ «փրկօղակ» այն համատեքստում, որ ոչ թե ձգտեն «վերահսկիչ» փաթեթի, այլ ընդհակառակը՝ հասնեն մոտավորապես Գյումրու պատկերին: Ճիշտ է, նույնիսկ «բլոկ» փաթեթ ունենալու համար անհրաժեշտ կլինի սատելիտ 1-2 ուժի անցկացնել խորհրդարան, բայց այդպիսով միասնական ջանքերով կապահովեն գոնե 40 տոկոս, կմնան «ջրի երեսին» և ամբողջ «կուժն ու կուլան» կջարդեն հաղթած և իշխանություն վերցրած (թեկուզ էլի կոալիցիոն սկզբունքով) ընդդիմության գլխին:

Միակ խնդիրն այն է, որ արտահերթի համար պետք է վարչապետը հրաժարական տա, երկու անգամ չընտրվի, և ԱԺ-ն լուծարվի: Նման փորձ Նիկոլ Փաշինյանն, իհարկե, ունի, բայց այս անգամ մտահոգություններ կան: Բանն այն է, որ, ամենայն հավանականությամբ, այդ դեպքում խորհրդարանական ընդդիմությունը թեկնածու կառաջադրի, և ներքին ու արտաքին ճնշումների արդյունքում գուցե մոտ 20 քպական լքի թիմը, և վարչապետ ընտրվի ընդդիմադիր թեկնածուն: Կան տեղեկություններ, որ մայիսի 9-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը նաև այս թեմայով է փորձելու հասկանալ ՌԴ մտադրությունները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Երևանում քամու ժամանակ տանիքից պոկված թիթեղը հարվածել է հղի կնոջ որովայնին

Երևանում քամու ժամանակ տանիքից պոկված թիթեղը հարվածել է հղի կնոջ որովայնին

Մայիսի 11-ին, երեկոյան ժամը 17:10-ին «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի` որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ: Նախնական տեղեկություններով` կիրակի երեկոյան, ուժգին քամու ժամանակ, տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր...

Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի հնարավոր բանակցությունները։ Այս մասին նշում է Риа Новости լրատվական գործակալությունը: «Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի...

Փաշինյանի շնորհիվ վերջ է դրվում արծրունյան սինդրոմին. Հովհաննես Իշխանյան

Փաշինյանի շնորհիվ վերջ է դրվում արծրունյան սինդրոմին. Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրում է․ ««Ես գիտեմ, որ ամեն ինչ գիտեմ»։ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ վերջ է դրվում արծրունյան սինդրոմին։ 90-ականների Արցախյան պատերազմի ժամանակ ակադեմիական կրթությամբ ու փորձով մի հայ գեներալ էր եկել Հայաստան, որ մտնի...

Այսօր բացառիկ օր էր․ Սա նախադասություն էր կազմել․ Արթուր Սուքոյան

Այսօր բացառիկ օր էր․ Սա նախադասություն էր կազմել․ Արթուր Սուքոյան

Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Անկեղծ եմ ասում՝ չգիտեմ էս տղու անունը, բայց գիտեմ, որ ՔՊ պատգամավոր է։ Աչքի է ընկնում իրեն հատուկ խոսքով։ Սա միակ մարդն է, որի ելույթները ոչ թե կազմված են նախադասություններից, այլ պարզապես բառերից։ Տպավորություն է, մոտս...

Նացիզմի արդարացու՞մ. Փաշինյանը պատվերով արշավ Հայրենական պատերազմի պատմական նշանակության դեմ․ Politik.am

Նացիզմի արդարացու՞մ. Փաշինյանը պատվերով արշավ Հայրենական պատերազմի պատմական նշանակության դեմ․ Politik.am

Politik.am-ը գրում է․ Վերջին օրերին իշխանության կողմից վերահսկվող մեդիա հարթակներում նկատվում է ակտիվ քարոզչական արշավ՝ ուղղված Հայրենական պատերազմի պատմական նշանակության վերանայմանը։ Պետական բյուջեից ֆինանսավորվող «Հանրային» հեռուստաընկերության եթերում պարբերաբար...