Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է. «Հրապարակ»

25 Հունվարի, 2026

 

«Հրապարակ»-ը գրում է․ «Դեկտեմբերից կալանքի տակ պահվող Արշակ Սրբազանի քրեական գործում, մեր տեղեկություններով, տրագիկոմեդիկ զարգացումներ են տեղի ունեցել և նախաքննության մարմինը խուճապի մեջ է:

Հիշեցնենք, որ սրբազանին մեղադրում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով, գործը հարուցվել է դեռեւս 2018-ին, ինչ-որ անձինք ընդամենը կասկած են հայտնել, որ եկեղեցու դեմ արշավողներից ինչ-որ մեկի ուսապարկում հայտնված թմրանյութի գլանակը սրբազանի հանձնարարությամբ են տեղադրել:

Պարզվում է, այս հորինված մեղադրանքի համար հիմք հանդիսացող իրեղեն ապացույցը՝ թմրախոտի գլանակը Արմավիրի մարզային քննչական վարչությունից անհետացել է. կամ քննիչներն են ծխել կամ անփութության հետեւանքով 7 տարվա մեջ կորցրել են: Մեզ ասացին,որ այս գործը քննող քննիչները, ինչպես նաեւ վարչության պետը ահը սրտներում սպասում են, որ պատժվելու են` գուցե անգամ աշխատանքից ազատվեն, որովհետև չկա իրեղեն ապացույցը, չկա գործը: Արշակ արքեպիսկոպոսին կալանավորելու հրահանգը ուղիղ վարչապետից է իջեցվել, ուստի բոլորը գիտակցում են դրա կարևորությունը, բայց իրեղեն ապացույցի բացակայության պայմաններում անհնարին է գործ քննել, ու հատկապես անձին պահել կալանքի տակ»։

 

Նմանատիպ նյութեր

Իշխանությունը թաքցնում է ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը. «Հրապարակ»

Իշխանությունը թաքցնում է ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի 38-ամյա կնոջ վիճակը բավականին ծանր է, իսկ պատկան գերատեսչություններն ու «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրինությունը դրա վերաբերյալ միտումնավոր լռում են։ Կինն արդեն մի քանի օր է այս հիվանդանոցում, նրան երեկ...

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ բենզինի շուկայում առաջիկայում ֆինանսական լուրջ «ցնցումներ» են սպասվում։ Պետական եկամուտների կոմիտեն սկսել է լայնածավալ ուսումնասիրություններ, և նրա թիրախում են մի շարք տնտեսվարողներ։ ՊԵԿ-ը քննում է ոչ միայն բենզալցակայանների վերջնական...

Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ»

Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Սյունիքի մարզի զորամասերում արձանագրված ողբերգական դեպքերը կարող են կադրային հետևանքներ ունենալ Ռազմական ոստիկանությունում։ Քննարկվում է Սյունիքի մարզի ռազմական ոստիկանության ղեկավարի պաշտոնանկության հարցը։ Օրաթերթի աղբյուրների...

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

«Փաստ»-ը գրում է, որ ԵԽԽՎ պատվիրակ Դամիեն Կոտյեի զեկույցը, թեև մեղմ ձևակերպումներով, արձանագրում է վերջին ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահումներ, կաշառքի փորձեր ու ընդդիմության վրա ճնշումներ։ Նշվում է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի...