Արշակ սրբազանը հրաժարվում է այցելել քննչական կոմիտե՝ ծանոթանալու օբյեկտիվությունից զուրկ որոշմանը. փաստաբան

28 Նոյեմբերի, 2025

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՀՀ քննչական կոմիտեից էլեկտրոնային փոստի միջոցով այսօր ստացա ծանուցում այն մասին, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչի կողմից 2025 թվականի նոյեմբերի 25-ին կայացվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային փորձաքննություն նշանակելու մասին որոշում, և որի եզրակացությունը ստացվել է։ Քննչական կոմիտեն, հաշվի առնելով, որ այդ որոշումն ու եզրակացությունն իրավաչափորեն առնչվում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին (իրենք են ուղիղ նշել), առաջարկել է ներկայանալ քննչական կոմիտե։
Այս առնչությամբ հայտարարում ենք.
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ քրեադատավարական օրենսդրության համաձայն՝
1) քննիչը փորձաքննություն նշանակելիս պարտավոր էր այդ որոշումը մինչև փորձաքննության ուղարկելը ներկայացնել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին, քանի որ նրա շահերին դա իրավաչափորեն առնչվում է, ինչը չի կատարվել։
2) Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և նրա փաստաբանը որոշմանը ծանոթացնելուց հետո իրավունք ուներ միջնորդելու, որ փորձագետին առաջադրվեն լրացուցիչ հարցեր, որի հնարավորությունից քննիչը զրկել է։
3) Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և/կամ նրա փաստաբանն իրավունք ունեին ներկա լինելու փորձաքննության կատարմանը, որի հնարավորությունից քննիչը զրկել է։
4) Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն իրավունք ուներ պարզաբանումներ տալու փորձագետին, որի հնարավորությունից քննիչը զրկել է,
և մի շարք այլ իրավունքներ, որոնցից քննիչը ապօրինաբար զրկել է։
Միաժամանակ նկատի ունենալով այն հանգամանքը, որ մի շարք հոգևորականների կողմից ստորագրված փաստաթղթի համաձայն նրանք փորձաքննության եզրակացությունը քննչական կոմիտեից ստացել են հենց նոյեմբերի 25-ին։ Այսինքն՝ եզրակացությունը տրվել է քննիչի կողմից հենց փորձաքննություն նշանակման նույն օրը, ինչը ակնհայտ է դարձնում, որ նույն օրը հնարավոր չէր կատարել օբյեկտիվ փորձաքննություն։
Նկատի ունենալով նաև, որ քննչական կոմիտեն իրավունք չուներ այդպիսի եզրակացությունը տրամադրելու որևէ այլ անձի, այդ թվում՝ հոգևորականների։
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, վերահաստատելով իր պնդումը, որ օրվա քաղաքական իշխանության քաղաքական հանձնարարությունները կատարող քննչական մարմիններին անհնարին է վստահել, հրաժարվում է այցելել քննչական կոմիտե՝ ծանոթանալու հենց ամենասկզբից օբյեկտիվությունից զուրկ որոշմանն ու եզրակացությանը։

Նմանատիպ նյութեր

Ինչպե՞ս մեկ տարում էլեկտրաէներգիայի հավելուրդը վերածվեց դեֆիցիտի

Ինչպե՞ս մեկ տարում էլեկտրաէներգիայի հավելուրդը վերածվեց դեֆիցիտի

Մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանը էլեկտրաէներգիայի հավելուրդ ուներ, իսկ այսօր արդեն դեֆիցիտ է արձանագրում՝ դա պայմանավորելով ներդրումային ծրագրերի մեծ ծավալով։ «Ներդրումային ծրագրերն այնպիսի մասշտաբի են,...

Վիճաբանություն Հրազդանի «Դուետ» սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց

Վիճաբանություն Հրազդանի «Դուետ» սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի...

Առանձին շրջաններում սպասվում է անձրև

Առանձին շրջաններում սպասվում է անձրև

Երևանում հոկտեմբերի 7-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 9-ի երեկոյան, 10-ի գիշերը սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և...

Հայկական համացանցը շարունակում է կորցնել հիշողությունը. Արցախի մասին նյութերը չեն պահպանվում. Սամվել Մարտիրոսյան

Հայկական համացանցը շարունակում է կորցնել հիշողությունը. Արցախի մասին նյութերը չեն պահպանվում. Սամվել Մարտիրոսյան

Մոտ տասը տարի առաջ Media.am-ում հրապարակել էի «Հայաստանի համացանցն անվերադարձ անհետանում է» հոդվածը։ Խոսքը փակվող կայքերի, անհետացող բաժինների և առանց պատշաճ պահպանման մնացող նյութերի մասին էր։ Հոդվածում մի հատված էլ կար 2016թ․-ի ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմի...

Իշխանությունը վերադասավորում է Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում կառավարության ներկայացվածությունը. «Արմլուր»

Իշխանությունը վերադասավորում է Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում կառավարության ներկայացվածությունը. «Արմլուր»

Կառավարության վաղվա որոշմամբ պետք է փոփոխություն կատարի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում։ Այս մասին փոխանցում է ArmLur.am-ը: Կայքի տեղեկություններով  Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում կառավարության ներկայացուցիչ...