Առողջապահության համընդհանուր ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել քառօրյա նիստերի օրակարգում․ «Ժողովուրդ»

28 Նոյեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում այսօր առավոտյան՝ ժամը 09:00-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում նախկին բուժքույր Հռիփսիմե Հունանյանի նախագահությամբ կներկայացնի առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը եւ Կառավարության հեղինակած մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։

Այս շտապողականությամբ նախատեսվում է նախագիծն ընդգրկել առաջիկա` դեկտեմբերի սկզբին կայանալիք քառօրյայում։ Իշխանություններն այնքան ոգեւորված են այս չարչրկված նախագծով, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները դրա ընդունումը դարձել է ոչ միայն օրակարգային, այլ նաեւ կենսական՝ ՔՊ-ի հեղինակության կամար։

Քանի որ նախընտրական փուլում այս նախագիծը խոստումներից մեկն է եղել, այն հունվարի մեկից ուժի մեջ մտցնելը իշխանությանը լրացուցիչ հնարավորություն կտա գլուխ գովելու, սակայն հասարակ քաղաքացու համար նախագիծը փաստացի կդառնա նոր հարկատեսակ:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ 2026-ից սկսվելու է պարտադիր ապահովագրության իրենց աղմկահարույց ծրագրի առաջին փուլի մեկնարկը: Սա նշանակում է, որ 65 եւ ավելի տարիք ունեցող 536.988 քաղաքացիները (ըստ վիճ. կոմիտեի) եւ մինչեւ 18 տարեկան մոտ 755 814 բնակիչ (ըստ վիճ. կոմիտեի) պետք է օգտվեն ապահովագրությունից: Թվում է, թե հրաշալի նախագիծ է, մեր փոքրիկներն ու ծերերը առողջ կլինեն. բայց այստեղ թաքնված է կարեւոր նրբություն: Պարզվում է՝ մինչեւ հիմա 65 եւ ավելի տարիք ունեցող թոշակառուներն ու հաշմանդամություն ունեցողները, ինչպես նաեւ երեխաները արդեն իսկ օգտվում են պետպատվերի ծառայությունից: Սակայն որոշել են այդ պետպատվերի անունը փոխել՝ դնելով համընդհանուր ապահովագրություն: Սա դեռ բավական չէ, քաղաքացիները 2026 թվականից պետք է պարտադիր վճար կատարեն ամեն ամիս՝ 10.750 դրամի չափով: Այսինքն՝ 200 հազար եւ ավելի դրամ ստացող քաղաքացիների կողմից վճարված տարեկան 129 հազար դր. պարտադիր վճարների հաշվին առողջապահական բյուջե է գոյանում, որը փոխարինում է պետպատվերին»։

Նմանատիպ նյութեր

Մենք պայքարելու ենք միահամուռ․ ավելի ուժգին ձևով ենք սկսելու պայքարը․ աշխատակից 

«Մեր պահանջն է, որ աշխատենք։ Մեկ շաբաթ է արդեն, որ չենք աշխատում, պարապուրդի մեջ ենք, ոչ մեկ ոչինչ հստակ չի ասում։ Մեր խնդրանքն է, որ բոլորս աշխատանքի վերադառնանք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գագիկ Ծառուկյանին պատկանող...

Առանց աշխատանքի է մնացել շուրջ 1500 աշխատակից․ պահանջում են վերաբացել գործարանը

Առանց աշխատանքի է մնացել շուրջ 1500 աշխատակից․ պահանջում են վերաբացել գործարանը

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով վերաբացել արդեն մեկ շաբաթ փակ գործարանը։ Նրանք նշում են, որ անորոշության պատճառով չեն կարողանում ապահովել ընտանիքների եկամուտը և մարել վարկերը։ Ցուցարարների խոսքով՝...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Հուլիսի 13-15–ին Հայաստանը կշարունակի մնալ հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի հետեւանքով համեմատաբար տաք օդային ֆոնը կպահպահնվի, Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կհասնի 36-38 աստիճան տաքության։ Հուլիսի 15-ի երեկոյան այդ տաք օդային հոսանքները...

Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին

Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին

Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի հաղթողներին: Մրցույթը կայացել է «Իմ Հայաստան, իմ ապագա» ԿՍՊ արշավի շրջանակում, որի նպատակն էր բացահայտել և խրախուսել ակտիվ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին, որոնք...

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենաների վրա

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենաների վրա

Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում ահազանգ է ստացվել, որ Պարոնյան փողոցի 7 հասցեի դիմաց ծառի մի հատված...