Արմեն Ռուստամյանը եվրոպացի քաղաքական գործիչների հետ քննարկել է արցախցիների հիմնարար իրավունքների միջազգային պաշտպանության հարցը

2 Սեպտեմբերի, 2025

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ընդունել է «Արցախ․ չկարգավորված հակամարտություն․ վերադարձի իրավունք» միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող՝ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Կոնստանտինոս Էֆստաֆիուին և գերմանացի քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Լարս Պատրիկ Բերգին։ Այդ մասին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի, արցախահայության հիմնարար իրավունքների միջազգային պաշտպանության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների` մեկ շաբաթով երկարաձգվում է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ–ից։ Ոլորտային մասնագիտություններով (մշակույթի/արվեստի, սպորտի, բժշկության ոլորտների որակավորումներով,...

Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան

«Երեկ մենք, կարելի է ասել, ունեցանք մի իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետությունում ես երբևէ չէի տեսել։ Այսինքն, ԿԸՀ-ն արձանագրում է, որ պատգամավորի թեկնածուն այլևս ունի պատգամավորի կարգավիճակ, և այդ պայմաններում անկախ հանգամանքից...

Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգության

Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգության

Հուլիսի 24-ին՝ ժամը 19:00-ին, Եղիպատրուշ գյուղ Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի Արագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը: «Հայցում ենք մեր հավատավոր զավակաց աղոթական ներկայությունը, աղոթելու՝ Արագածոտնի թեմի սիրելի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ...

ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին

ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին

Լեգիտիմության ճգնաժամի մեջ հայտնված ՀՀ գործող իշխանությունը նոր մակարդակի է հասցրել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրավական ամենաթողությունը՝ իրավապահ համակարգն անխնա օգտագործելով իր նպատակադրումներում: Չբավարարվելով ոչ օրինական գաղտնալսումներով,...

Տավուշում հանցագործությունների թիվն աճել է

Տավուշում հանցագործությունների թիվն աճել է

2026 թվականի առաջին կիսամյակում Ոստիկանության Տավուշի վարչության կողմից գրանցվել է հանցագործության 174 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 17,6 տոկոսով։ Նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, միաժամանակ աճել են մարդու դեմ...