Խուզարկությունից շուրջ մեկ ամիս հետո, այսօր Քննչական կոմիտե վկայի կարգավիճակով հարցաքննությունների են կանչվել Armat Media-ի խմբագիրները, լրագրողները և օպերատորները` Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ից Armat Media-ի խմբագրության դռները կապարակնքված են, առգրավված է ամբողջ տեխնիկան և աշխատակիցների անձնական հեռախոսները:
Խուզարկության օրը, խմբագրակազմը հայտարարեց, որ այս գործը ընտրություններից առաջ ԶԼՄ-ի աշխատանքը պարալիզացնելու համար մտածված գործելաոճ էր իշխանությունների կողմից:





