«Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ»

16 Ապրիլի, 2026

Բազմաթիվ փորձագետներ Փաշինյանի իշխանության կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու «քաղաքականությունը» որակում են արկածախնդրական: Ընդ որում՝ որակում են փաստերով: Փաշինյանն ինքն էլ հրաշալի հասկանում է, որ «նստել երկու աթոռի վրա» չի ստացվի: Բայց համառորեն շարունակում է իր արկածախնդրական «գիծը», որն ում ասես ձեռնտու է, միայն թե ոչ Հայաստանին ու հայ ժողովրդին: Գրում է «Փաստ» օրաթերթը:

Մայիսի 4-5-ը Երևանում նախատեսված է Եվրոպական քաղաքական համայնքի համաժողով և Հայաստան-ԵՄ գագաթաժողով: Այդ օրը Երևանի կենտրոնը փակ է լինելու, նույնիսկ լրացուցիչ «հանգստյան օր» է սահմանվել: Բայց դա անկարևոր մանրուք է՝ համեմատած այդ իրադարձության հեռագնա հետևանքների հետ:

Նախընտրական դիվիդենտները, որոնք ակնկալում է ստանալ Փաշինյանը, այդ հետևանքների շարքում խամրում են, եթե նկատի ունենանք այն, որ դա առավել քան կոնկրետ ազդակ կլինի առ այն, որ Հայաստանը սրընթաց շարժվում է Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու ուղղությամբ:

Դրանից Հայաստանը բացարձակապես ոչինչ չի շահելու: Ժամանակակից ԵՄ-ին ընդհանրապես հետաքրքիր չէ, թե ինչ կլինի Հայաստանի, երկրի տնտեսության ու ժողովրդի հետ: Նրանց համար առանցքայինն ու գլխավորը այն է, որ Ռուսաստանի համար վատ լինի: Այսինքն, եթե դա «խաղ» է, ապա ակնհայտորեն մեր խաղը չէ: Իսկ ովքե՞ր են մայիսի 4-5-ը Երևան գալու: Եվրոպական այն երկրների ներկայացուցիչները, որոնք ռուս-ուկրաինական պատերազմի վրա բենզին լցնողներն են: Իրենց ֆինանսավորմամբ, բայց Ուկրաինայի հաշվին:

Եվրոպական երկրների այդ խումբը «Ցանկացողների դաշինք» անվանումն է ստացել և ներառում է Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Բալթյան երկրները, Սկանդինավիայի պետությունները, որոնք գործնականում հովանավորում են պատերազմը Ռուսաստանի դեմ։

Ու ահա, այդ երկրների ղեկավար-ներկայացուցիչները գալիս են Հայաստան, Փաշինյանի հետ քննարկելու համար… ի՞նչ:

Առավել ևս, որ առկա աշխարհաքաղաքական իրավիճակում՝ հայ-ռուսական փչացած հարաբերություններ, ռուս-ուկրաինական հակամարտություն, ԱՄՆ-Իրան պատերազմ, նշված «եվրամիջոցառումը» խնդրահարույց «մեսիջ» է մեր հարևաններին՝ Իրանին, Վրաստանին ու ավանդական գործընկերներին, առաջին հերթին՝ Ռուսաստանին:

Հասկանալի է՝ Փաշինյանը ուզում է քարոզարշավի «հոգեցունց» մեկնարկ ունենալ: Բայց թե դա ի՞նչ արտաքին-քաղաքական խնդիրներ կհարուցի, նրան ու ՔՊ-ին չի հետաքրքրում:

Պարզ է, չէ՞, որ Ռուսաստանը, մանավանդ առկա իրավիճակում, համապատասխան արձագանք է դրսևորելու: Ըստ որում, շատ հնարավոր է, որ ռուսական արձագանքը նախ առևտրատնտեսական լինի: Ի՞նչ են անելու ռուսական շուկայի միջոցով աշխատող տնտեսվարողներն ու նրանց հազարավոր աշխատակիցները: Փաշինյանին ու ՔՊին դա ևս չի հետաքրքրում: Նրանք Հայաստանի անվտանգության երաշխավոր են տեսնում Ադրբեջանին ու Թուրքիային: Իսկ դա նշանակում է, որ իշխանության մնալու դեպքում կխզեն առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի, նաև Իրանի հետ:

Դժվար չէ ինքնուրույն ծանրութեթև անել, թե դա ինչ ծանրագույն, աղետալի հետևանքներ կունենա: Մասնավորաբար, կստանանք «եվրոգնով» գազ, ինչի արդյունքում գրեթե ամեն ինչ կթանկանա մեր երկրում, լուրջ բարդություններ առաջ կգան հայկական արտադրանքի՝ ԵԱՏՄ և հատկապես ռուսական շուկայում իրացման հարցում՝ համապատասխան հետևանքներով (տնտեսվարողների գործունեության կրճատում կամ փակում, աշխատատեղերի կրճատում, աղքատության խորացում և այլն): Սարսափելի ծանր վիճակում կհայտնվի գյուղատնտեսությունը: Հնարավոր է նաև վիզային ռեժիմի սահմանում, ինչը կնշանակի էական բարդություններ հատկապես արտագնա աշխատանքի մեկնողների համար, և սա այն դեպքում, երբ երկրում համապատասխան ծավալի աշխատատեղեր պարզապես չկան: Էապես կնվազեն Հայաստան մտնող տրանսֆերտները: Հավանական է նաև օդային փոխադրումների արգելքը, ինչն արդեն ԵՄ պահանջ կլինի: Սրանք միայն հավանական հետևանքների մի չնչին մասն են, ու դժվար է հավատալ, որ հայ մարդն իր ու իր երեխայի համար հենց այսպիսի «ապագա» է պատկերացնում…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ պատվիրակությունը ցուցադրաբար լքել է ՄԱԿ-ի ԱԽ նիստը Ֆրանսիայի հետ դիվանագիտական հակամարտության պատճառով

ԱՄՆ պատվիրակությունը ցուցադրաբար լքել է ՄԱԿ-ի ԱԽ նիստը Ֆրանսիայի հետ դիվանագիտական հակամարտության պատճառով

ԱՄՆ դիվանագետները ժամանակավորապես լքել են իրենց տեղերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ֆրանսիական կողմի զեկույցի ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այս քայլը պատասխան էր Փարիզի քննադատական հայտարարություններին։ Ելույթի ավարտից հետո ամերիկյան պատվիրակությունը վերադարձել է...

40-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով հայտնվել է դաշտում․ կա վիրավոր

40-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով հայտնվել է դաշտում․ կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Կարլեն Ե․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի...

Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը

Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի օրակարգային կարևոր թեմաներից է Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը։ Երկաթուղու վերագործարկման մասին պայմանավորվածությունը Հայաստանն ու Թուրքիան ձեռք էին բերել դեռևս 2025 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստան էր...

Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով տուժել է շուրջ 140 մարդ

Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով տուժել է շուրջ 140 մարդ

Բարսելոնայի մետրոպոլիտենում գնացքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով առնվազն 137 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է տեղական հրշեջ ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Հրշեջները կարգապահության պահապանների հետ համատեղ տարհանել են ուղևորներին գնացքից և հայտնաբերել...

Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին

Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին

Երեկ՝ հուլիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են...