Առիթը բաց չի թողնում ֆիզիկապես և հոգեբանորեն փոքրացնելու սեփական պետության տարածքը․ Տարոն Սիմոնյան

23 Սեպտեմբերի, 2025

Ի՞նչ որակում կարելի է տալ մարդուն, ով մեղադրական «ցուցմունք» է տալիս այն պետության դեմ, որի քաղաքացին է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

նա, մասնավորապես, նշել է. Ի՞նչ որակում կարելի է տալ մարդուն, ով՝

  • բանավոր և գրավոր բոլոր հնարավոր եղանակներով բառիս բուն իմաստով մեղադրական «ցուցմունք» է տալիս այն պետության դեմ, որի քաղաքացին հանդիսանում է, որի պետական գաղտնիքներին ամբողջությամբ տիրապետում է, որի անունից հանդես է գալիս և սեփական գործողություններն ու հայտարարությունները վերագրելի դարձնում այդ պետությանը,
  • գիտակցում է, որ սեփական գործողությունների պատճառով այդ պետությունն՝ իր նահատակված, ապրող և ապագա, նույնիսկ դեռ չծնված քաղաքացիներով հանդերձ, դառնում է թշնամական պետության իրավական, ռազմական, ֆինանսական և այլ պահանջների գերին,
  • առիթը բաց չի թողնում ֆիզիկապես և հոգեբանորեն փոքրացնելու սեփական պետության տարածքն ու էությունը, դրա հոգևոր-մշակութային և նաև նյութական նշանակությունը, խեղաթյուրելու պետության բնույթն ու դրա խորհրդանիշների ազգային նշանակությունը,
  • ի խորոց սրտի ընդունում և պաշտպանում է անթաքույց թշնամական պետությունների պահանջներն ընդդեմ սեփական պետության, համագործակցում է նրանց հետ ընդդեմ սեփական պետության քաղաքացիների (այդ թվում՝ թշնամու կողմից գերեվարված), ում սահմանադրորեն կոչված էր պաշտպանելու,
  • այս շարքը կարելի է շարունակել ․․․

Հ․Գ․ Ինչ տեսակի ու չափի դրդապատճառ (մոտիվացիա) դնեք նման վարքագծի տակ, եթե առկա չէ նրա հոգեկան հիվանդությունը հաստատող փաստաթուղթ, և եթե անգամ իրավաբան չեք ու Քրեական օրենսգրքի հոդվածներին չեք տիրապետում, կարող եք առնվազն բարոյական մակարդակում հարցի պատասխանն ունենալ»։

Նմանատիպ նյութեր

Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգման աշխատանքները․ Ահազանգ

Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգման աշխատանքները․ Ահազանգ

«Տիգրանաշենում խոչընդոտում են այն խաղահրապարակի վերանորոգման աշխատանքները, ինչի համար «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորները հատկացրել են իրենց պարգևատրման ֆոնդը»,- այդ մասին տեղեկանում ենք «Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբքուքյան էջից։ Խաղահրապարակի...

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները՝ 14:00-ի դրությամբ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները՝ 14:00-ի դրությամբ

Ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝ 🔷Արարատ Մարզ Արտաշատ համայնք - 17.40% 🔷Արմավիր Մարզ Արաքս համայնք - 21.37% 🔷Արմավիր Մարզ Արմավիր համայնք - 17.51% 🔷Արագածոտն Մարզ Շամիրամ համայնք - 30.36% 🔷Գեղարքունիք Մարզ Գավառ...

Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ

Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ

Մարտունիում թիվ 21|5 ընտրական տեղամասի և համայնքապետարանի հարևանությամբ կայանված են միջքաղաքային եթուղին սպասարկող նոր սպրինտերները. դրանց շահագործումը նախատեսված է առաջիկա օրերին։ Գրում է News.am-ը։ Բնակիչները, որոնք չցանկացան տեսախցիկների առջև խոսել, մեզ հետ...

ՔՊ-ի վստահված անձը ուղղորդում էր ընտրողներին, մարդ էր տանում բերում. Գոհար Մելոյան 

  «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հոկտեմբերի 25-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը, լրագրողներին հայտնեց Ստեփանավանում և Հայաստանի այլ համայնքներում անցկացվող տեղական...

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ անտարբեր չլինել ու պարտադիր գնալ ընտրատեղամաս․ Անդրանիկ Գևորգյան

  «Տվյալներ ունենք, որ ժամը 12-ի դրությամբ չունենք այնպիսի ակտիվություն, բայց դեռևս օրն ընթացքի մեջ է, քանի որ առավոտյան կողմ եղանակն էլ մի քիչ ցուրտ էր։ Այնուամենայնիվ, ակնկալում ենք ակտիվ մասնակցություն․ ես առավոտյան էլ ասել եմ և...