Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան

24 Մայիսի, 2026

Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը։ Ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի 24-ին բենզալցակայանի պայթյունի հետ կապված իրադարձություններն են, մինչդեռ հեռախոսը 2025 թվականի արտադրության է. գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«2008 թվականին հատկացված 60 քմ մակերեսով ծառայողական բնակարանը ազատելու ծանուցում են ուղարկել Արցախի նախկին զինկոմիսար (1999-2011 թթ․), Պաշտպանության բանակի մարտական պատրաստության նախկին բաժնի պետ (1993-1998 թթ․), ՀՀ ՊՆ ռազմական խորհրդի անդամ, Արցախի նախկին բնապահպանության նախարար (2018-2023 թթ․), Արցախի ՀԿԱ ծառայության պետ (2013-2018թթ․), Արցախի նախագահի խորհրդական, 1998 թ-ից զինվորական ծառայության գնդապետի կոչում ունեցող, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր և պետության կազմավորման հարցում մեծ ներդրում ունեցող, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, առաջին պատերազմում հարազատ եղբորն ու հորը կորցրած Ֆելիքս Գաբրիելյանին՝ «բնակարանը հատկացվել է ոչ իրավաչափ» պատճառաբանությամբ։ Նշված բնակարանը ՀՀ-ում Ֆելիքս Գաբրիելյանի և նրա ընտանիքի անդամների միակ կեցավայրն է։

Երկրորդ կետում նշված գործընթացը նախաձեռնվել էր նաև ԱՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի նկատմամբ, սակայն վարչական դատարանի որոշմամբ բնակարանից ազատելուն ուղղված վարչարարությունը կասեցվել է, իսկ հայցն էլ հետագայում բավարարվել՝ բնակարանից վտարելու գործողությունը դիտարկելով ոչ իրավաչափ։ Բացի նշվածներից, իմ տեղեկություններով նախաձեռնված են նման հարյուրավոր գործընթացներ։ Խախտման փաստական հիմք ծանուցմամբ չի վկայակոչվել, իրավական հիմքերը խոսում են լրիվությամբ այլ իրավիճակի մասին, իսկ ընդամենը 3 նախադասությունից բաղկացած ծանուցումն էլ ունի ուղղագրական և փաստական տասնյակ սխալներ։

2026 թվականի մայիսի 22-ին պետք է հրապարակվեր Արցախի Հանրապետությանը պատկանող, Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17/2 հասցեում տեղակայված ներկայացուցչության շենքից սեփականազրկելու դատախազության հայցի վերաբերյալ վճիռը, մինչդեռ մինչև այսօր վճիռը հրապարակված չէ»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Փաշինյան-Պուտին զանգից հետո իրավիճակն ավելի է բարդանում

«Ի դեպ»․ Փաշինյան-Պուտին զանգից հետո իրավիճակն ավելի է բարդանում

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջապես հեռախոսազրույց ունեցան՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Փաշինյանը խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ ՌԴ շուկա հայկական արտահանման նկատմամբ սահմանափակումների հետևանքով առաջացած...

Խնդիրը մնացել է նույն տեղում․ չի լուծվել․ Վահագն Սարոյան

Խնդիրը մնացել է նույն տեղում․ չի լուծվել․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է գրանցել հերթական տապալումները։ Մի կողմից՝ հնչում են հայտարարություններ եվրոպական ուղղության մասին, մյուս կողմից՝ երկրի տնտեսական կենսունակության համար ստիպված են...

Քիչ առաջ Գյուրջյան փողոցում «Երևանի կանաչապատում» ՀՈԱԿ-ը հատել է 10 հատ կանաչ ծառ. Էդուարդ Հայրումյան

Քիչ առաջ Գյուրջյան փողոցում «Երևանի կանաչապատում» ՀՈԱԿ-ը հատել է 10 հատ կանաչ ծառ. Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քիչ առաջ Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցում Երևանի Կանաչապատում ՀՈԱԿ-ը հատել է 10 հատ կանաչ ծառ։ Ուրեմն դիմում եմ անձամբ Արմեն Բեգոյանին՝ կամ հայտարարում եք, որ դադարեցնում եք Երևան քաղաքի ցանկացած կանաչ...

Կոնջորյան Հայկի եղբորը ինչու՞ չեն ձերբակալում. Գագիկ Համբարյան

Կոնջորյան Հայկի եղբորը ինչու՞ չեն ձերբակալում. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կոնջորյան Հայկի եղբորը ինչու՞ չեն ձերբակալում Նիկոլի իրավապահ համակարգը խրոխտ հաղորդագրություններ է տարածում այն մասին, որ Կոնջորյան Հայկի եղբորը ծեծի ենթարկածներից արդեն 5 հոգու կալանավորել են... Լավ են արել,...

Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքները

Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքները

Հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը ներկայացրել է մանրածախ բանկինգի ոլորտում 2026թ. I կիսամյակի, ինչպես նաև վերջին տարիներին գրանցած արդյունքները, հիմնական ձեռքբերումները, զարգացման առաջնահերթությունները,...