Արգենտինայի հայկական կազմակերպությունները Հայաստանի գործող իշխանությունից պահանջում են դադարեցնել Եկեղեցու դեմ հարձակումները

31 Հուլիսի, 2025

Արգենտինայի 15 հայկական կազմակերպություններ համատեղ հայտարությամբ   դատապարտել են իշխանության հակաեկեղեցական արշավը։

Հայտարարությունում նշված է․

«Յանուն Արժանթինեան Հանրապետութեան Հայկական Հաստատութիւններուն (IARA), այսու կու գանք խստօրէն դատապարտելու Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան կողմէ Ծայրագոյն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի դէմ ուղղուած անհիմն յարձակումներն ու մեղադրանքները։ Այս յարձակումը ուղղուած է ոչ միայն մէկ անձի, այլև Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ դէմ որպէս ամբողջութիւն. անոր ղեկավարութիւնը հարուածելով՝ կըփորձէք տկարացնել անոր ամբողջ հոգեւոր, մշակութային և ազգային մարմինը՝ խորապէս վնասելով մեր հաւաքական ինքնութիւնը որպէս ժողովուրդ։

Սուրբ Առաքեալներու կողմէ հիմնուած Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղած է հայ ժողովուրդի հոգեւոր, մշակութային և ազգային հոգին։ Այն եղած է և կը մնայ միասնութեան յենասիւն մը Հայաստանի, Արցախի և սփիւռքի հայերուն համար։ Անոր առաքելութիւնը երբեք քաղաքական չէ եղած. անոր գործունէութիւնը եղած է և կը շարունակէ ըլլալ ինքնութեան պահպանումը, ցեղասպանութենէն մազապուրծ եղածներու ընտանիքներուն ուղեկցելը և հայ ժողովուրդի հոգեւոր և ազգային արժէքները պաշտպանել։

Պնդել, որ Եկեղեցին վտանգ մը կը ներկայացնէ, կամ կը գործէ ժողովուրդի շահերուն դէմ, բացի անհիմն ըլլալէն, լուրջ ինստիտուցիոնալ սխալ մըն է։ Արցախի ժողովուրդի՝ իր հողին վրայ ապրելու իրաւունքի հաստատումը, պատմական արդարութեան պահանջքը և ազգային ինքնիշխանութեան պաշտպանութիւնը չի նշանակեր միջամտել կուսակցական քաղաքականության, այլ կը նշանակէ պահպանել այն արժէքները, որոնք մեզ հայ կը սահմանեն։

Կաթողիկոսը, որպէս աշխարհի աւելի քան եօթ միլիոն հայերու հոգեւոր առաջնորդ, ընտրուած է իր եկեղեցւոյ գործընկերներու և հայրենիքի և աշխարհի տարբեր համայնքներ ներկայացնող պատգամաւորներու կողմէ։ Անոր վարկաբեկելու որեւէ փորձ մեր ազգի պատմական շարունակականութեան դէմ յարձակում մը կը հանդիսանայ և մեր հաւաքական խղճի նկատմամբ խոր անյարգալիր վերաբերմունք մըն է։

Հայաստանի համար այս վճռորոշ պահուն, երբ առկայ են խիստ զգայուն աշխարհաքաղաքական, ընկերային և տնտեսական մարտահրաւէրներ, անընդունելի է պետական հնարաւորութիւնները և ոյժը ուղղել Եկեղեցւոյ հետ բախման, քաղաքացիներու՝ լրատուամիջոցներուն մէջ ազատ արտայայտուելու դէմ կամ ժողովրդավարութիւնն ու հանրապետական արժէքները խաթարող գործողութիւններու, երբ անհրաժեշտ են միասնութիւն, առաջնորդութիւն և պատասխանատուութիւն։

Մենք կոչ կ’ընենք Հայաստանի պետական իշխանութիւններուն, որպէսզի դադրեցնեն Եկեղեցիին և անոր բարձրագոյն իշխանութեան դէմ ուղղուած ամէն տեսակի հալածանքները կամ ճնշումները, և համատեղ աշխատին անոնց հետ՝ ինստիտուցիոնալ յարգանքով, երկիրը ամրապնդելու և վերականգնելու ժողովուրդի վստահութիւնը անոր հիմնարար հաստատութիւններու նկատմամբ»։

Նմանատիպ նյութեր

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴթեկնածու Գերասիմ Վարդանյանը գրում է. «Սիրելի՛ արտաշատցիներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ, Շաբաթներ տևած մեր քարոզարշավն ամփոփել եմ 5-րդ ալիքին տված հարցազրույցով, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։20-ին։ Վաղն արդեն լռության օր է։...

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...