Արևմուտքը անազնիվ մեթոդներով ստիպում է չգնել ռուսական նավթը. Լավրով

13 Մայիսի, 2026

«Բոլորի վրա ճնշում գործադրելը՝ պահանջելով չգնել ռուսական նավթ, անբարեխիղճ մեթոդ է։ Դրանք կարելի է տարբեր կերպ անվանել՝ գաղութատիրական կամ նեոգաղութատիրական, բայց դրանք շահագործման մեթոդներ են», — նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը RT India հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ այս մեթոդների էությունը «բոլորին ստիպելն է Ռուսաստանից էժան նավթի փոխարեն գնել ավելի թանկ նավթ և հեղուկացված բնական գազ ԱՄՆ-ից»։ «Այս կերպ նրանք ձգտում են կառավարել աշխարհը՝ համաշխարհային էներգետիկայի վերահսկողության միջոցով», — վստահ է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավարը։

«Սակայն ոչ բոլորն են ենթարկվում այդ ճնշմանը», —  նշել է Սերգեյ Լավրովը։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Հնդկաստանը հստակ և բազմիցս հայտարարել է, որ ինքն է որոշելու՝ ինչ ծավալներով և ումից գնել էներգակիրներ»։ «Ժամանակ առ ժամանակ լուրեր էին հայտնվում, թե հնդկական որևէ պատվիրատու հրաժարվել է ռուսական նավթ տեղափոխող մի տանկերից մեկից։ Սակայն կրկնում եմ՝ Հնդկաստանի դիրքորոշումը հստակ հայտարարված էր», — ընդգծել է նախարարը։

Նմանատիպ նյութեր

Քաղաքականությունը թողնե՞նք ձեր հույսին․ Սխալ եք․ Ձեր հույսին պետք չէ թողնել․ Քրիստինե Վարդանյան 

  «Գիտե՞ք, վեց տարի շարունակ գալիս եք այստեղից ու ասում՝ Քրիստինե Վարդանյանը հարձակվել է կերակրող մայր Սոնա Ղազարյանի վրա։ Հետո էլ, բանը դրամատիզմի համար ավելացնելու նպատակով, կարծեմ, ասում եք՝ հպում էլ եղել է։ Չէ՛, սխալ եք ասում,...

Բոլոր դատավորները թող հիշեն՝ կօգտագործեն, երբ պետք եղավ, կթողնեն մի կողմ․ Գեղամ Մանուկյան

  «Այստեղ Արթուր Սարգսյանի, «18 արդարների», Սրբազանի մասին կեղծիք հնչեց։ Ուզում եմ հիշեցնել՝ խորհրդարանը շարունակում է մնալ ոչ լեգիտիմ։ Արթուր Սարգսյանը ոչ միայն զրկված է Ազգային ժողովի աշխատանքներին մասնակցելուց, այլև շարունակում են...

Իրենք ցույց չեն արել, բնականաբար ոչ էլ «բոյ են տվել»․ Լևոն Քոչարյան

  «Այստեղ փորձ կատարվեց նորից անդրադառնալ մեր ընկերոջ՝ Արթուր Սարգսյանի գործին՝ «Սրբազան պայքարից» հետո Սրբազանի նկատմամբ հարուցված այդ ամբողջ շինծու քրեական գործին, խեղաթյուրելով փաստերն ու փաստական հանգամանքները։ Ես ուղղակի ուզում...

«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնում

«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնում

  Կայացել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի սպասված մրցանակաբաշխությունը։ Օգոստոսի 17-ին՝ Սամվել Կարապետյանի ծննդյան օրվա նախօրեին, միջոցառումն անցկացվեց մտերմիկ մթնոլորտում՝ նրա անմիջական մասնակցությամբ։ Հայտնում են «Կարապետյան» հիմնադրամից։ Սամվել...

Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle

Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle

Մինչ Երևանը պատրաստվում է իրականացնել խոշորագույն հաղորդակցային նախագիծը՝ TRIPP-ը՝ «Թրամփի ուղին», դրա առանցքային դեմքը դառնում է ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովը։ Ի՞նչ է հայտնի նրա մասին և ի՞նչ են մտածում նրա մասին Հայաստանում։ Այս մասին նշված է Deutsche Welle-ի...