Արևմուտք-Ռուսաստան լարվածության պարագայում թուրքական գործոնը մշտապես կարևորություն է ձեռք բերել, և հակառակը. Սուրեն Սարգսյան

28 Մարտի, 2025

Թվում է, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորումն այն է, ինչին ձգտում է Թրամփը, սակայն սա չափազանց բարդ գործընթաց է, հաշվի առնելով Իսրայելի և Թուրքիայի գործոնները։ Հասկանալի է, որ Իրանի հզորացումը չի բխում ոչ Իսրայելի, ոչ էլ Թուրքիայի շահերից։ Եթե Իսրայելի դեպքում ամեն ինչ պարզ է, ապա Թուրքիայի պարագայում սա մի քանի բաղադրիչներ ունի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Բավական է տեսնել, թե ինչ նյարդային են Անկարայից հետևում ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Դա նշանավորվում է Զելենսկուն Անկարա հրավիրելով և նրա գլխին հովանոց պահելով, ինչպես նաև տարբեր հայտարարություններով՝ Ուկրաինայում զորք տեղակայելու վերաբերյալ: Բոլորի համար ակնհայտ է, որ ռուս-ամերիկյան մեղրամսի պարագայում Անկարան կկորցնի իր «անփոխարինելի ռազմավարական գործընկերոջ» դերն ու նշանակությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի համար։ Այսպես եղել է միշտ․ Արևմուտք-Ռուսաստան լարվածության պարագայում թուրքական գործոնը մշտապես կարևորություն է ձեռք բերել, և հակառակը։

Մյուս սցենարի պարագայում, երբ ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարգավորվում են և պատժամիջոցները վերացվում են, Իրանը դառնում է տարածաշրջանային տնտեսական և քաղաքական հսկա՝ զարգացած տնտեսությամբ և ենթակառուցվածքներով։ Իրանը, որը տարածաշրջանում Թուրքիայի բնական հակակշիռն է, կդառնա զսպաշապիկ թուրք-ադրբեջանական ամենաթողության համար Հարավային Կովկասում և դրա սահմաններից դուրս։

Այս սցենարը նույնպես իրատեսական է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Իրանը կարող է չափազանց կարևոր դեր խաղալ Վաշինգտոնի քաղաքականության մեջ՝ Չինաստանի աճող ազդեցությունը զսպելու տեսանկյունից, մասնավորապես՝ խոչընդոտելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի իրագործմանը։ Ընդհանրապես, Թրամփի ցանկացած հաշվարկի հիմքում Չինաստանի զսպումն է դրվում, որպես կարևոր առաջնահերթություն (Թրամփը նույնիսկ Հնդկաստանին, Իրանին և Ռուսաստանին դիտարկում է որպես պատնեշներ Չինաստանի դեմ)։

Արդյո՞ք Թուրքիան և Իսրայելը կփորձեն խանգարել իրանա-ամերիկյան հնարավոր reproachment-ին՝ օրինակ, Ադրբեջանի միջոցով տարածաշրջանը ապակայունացնելու ճանապարհով։ Սյունիքի դեմ հնարավոր գործողությունները կարող են բերել Իրանի կոշտ արձագանքին, ինչը կարող է հնարավորություն տալ Թուրքիային և Իսրայելին ներքաշվել հակամարտության մեջ։ Այս պարագայում Վաշինգտոնն ու Մոսկվան այլևս չեն կարող անմասն մնալ գործընթացին, ինչը կհանգեցնի բոլոր առկա պայմանավորվածությունների վերաձևմանը։ Եվ եթե հետևենք վերջին օրերի ամերիկյան դիվանագիտության ակտիվությանը՝ Ռուբիոյից զանգերից մինչև Հայաստանում ԱՄՆ դեսպանի Սյունիքի այց, կտեսնենք, որ հենց այս նեգատիվ սցենարն է փորձում կանխել ամերիկյան դիվանագիտությունը»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել. Թրամփ

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել. Թրամփ

ԱՄՆ վարչակազմը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել, եթե նրա իշխանությունները չհամաձայնեն կարգավորման հարցում Վաշինգտոնի պայմաններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ֆլորիդա նահանգում աջակիցների առջև ունեցած ելույթում...

Իրանը հարվածել է քրդական PJAK խմբավորման մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին. ԻՀՊԿ

Իրանը հարվածել է քրդական PJAK խմբավորման մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին. ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կանխարգելիչ հարված է հասցրել «Քրդստանի ազատ կյանքի կուսակցություն» (PJAK) խմբավորման հավաքի և մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին, հայտնում է Mehr-ը՝ հղում անելով ԻՀՊԿ-ի հայտարարությանը։ PJAK-ը քրդական...

ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են գործողություններ. Հակակոռուպցիոն

ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են գործողություններ. Հակակոռուպցիոն

Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Այս մասին հայտնում...

Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել

Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել

Այսօր առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներից ու ավագանու թեկնածուներից մի քանիսը։ Գրում է «Հրապարակ»-ը։ «Մեր տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանը ևս այս պահին գտնվում է...

Փեզեշքիանն ու Պուտինը կհանդիպեն․ Արաղչի

Փեզեշքիանն ու Պուտինը կհանդիպեն․ Արաղչի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան: Այս մասին, ISNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ «Հաջորդ շաբաթ երկու երկրների նախագահների մասնակցությամբ Մոսկվայում կշարունակվեն խորհրդակցությունները», – ասել է...