Արտահանման անկման տեմպերի բարելավումը բավական դանդաղ է ընթանում. «Լույս» հիմնադրամ

27 Նոյեմբերի, 2025

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։

Այսպես՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը վերջին ամիսներին արագանում է՝ հիմնականում արդյունաբերության վերականգնման արդյունքում։ Ընթացիկ տարվա հոկտեմբերին ՏԱՑ-ը կազմել է 10.1%, իսկ հունվար-հոկտեմբեր ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 8.1%՝ նախորդ ամսվա համապատասխան ցուցանիշի համեմատ արագանալով 0.4 տոկոսային կետով: Աճի տեմպի արագացումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ոլորտի վերականգմամբ, որը, սակայն, ունի ոչ կայուն կառուցվածք:

Արդյունաբերության աճի տեմպը, թեև արագանում է, սակայն դրա հիմքում ընկած գործոնները մնում են անկայուն: Արդյունաբերության ոլորտի ենթաճյուղերի աճի տեմպերը էականորեն տատանվել են վերջին ամիսների ընթացքում: Այսպես, սննդամթերքի արտադրության աճը սեպտեմբերին կազմել է 20.4%, այն դեպքում, երբ օգոստոսին այդ նույն ենթաոլորտում գրանցվել էր 4.8% անկում: Ծխախոտի արտադրության աճի տեմպը ևս էականորեն արագացել է՝ օգոստոսի 17.1%-ից սեպտեմբերին հասնելով 32.4%-ի: Իսկ հիմնային մետաղների արտադրության աճի տեմպն էականորեն դանդաղել է՝ 77.1%-ից դառնալով 17.0%: Մշակող արդյունաբերության աճի կառուցվածքի այսքան տատանողական լինելը հուշում է մեկանգամյա կարճաժամկետ գործոնների առկայության և դրանց մեծ ազդեցությունների մասին: Այդ պայմաններում բարձր աճերի տեմպերը կարող են երկար չպահպանվել:

Արտահանման անկման տեմպերի բարելավումը բավական դանդաղ է ընթանում։ Արտահանման անկումը ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին կազմել է 44.7% և հունվար-սեպտեմբերի համեմատ բարելավվել է ընդամենը 2.0 տոկոսային կետով։ Բարելավման տեմպը բավական դանդաղ է, և եթե հաշվի առնենք նաև այն, որ վերաարտահանման հիմնական ազդեցությունները հաշվարկներից չեզոքացնելու դեպքում արտահանման աճը մնում է ցածր մակարդակում, ապա կարող ենք եզրակացնել, որ տնտեսության արտահանելի ոլորտում դեռևս պահպանվում են խորքային խնդիրները:

Մանրամասները՝ այստեղ:

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...