Արդյոք այստեղ կոռուպցիա գործարքներ չե՞ք տեսնում․ պարոն Ավինյանն աչքերն է ֆռռացնում․ ավագանու անդամ

9 Սեպտեմբերի, 2025

«Երբ 2025-ին եկամտահարկի վերադարձի օրենքի գործողությունը դադարեց, մենք Երևանում լուրջ խնդիր ունենք, բազմաթիվ շենքերի շինարարությունն արդեն կանգնել է։ «Սահակյան շինը», ոչը Ծիծեռնակաբերդի խճուղին պետք է ավարտեր, կանգնել է, տասնյակ շենքեր կան, որ չեն շարունակում կառուցել, որովհետև ժողովուրդը չեն կարողանում տներ գնել»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։

Նա շարունակեց․ «Այստեղ լուրջ խնդիր է, որովհետև Կենտրոնական բանկը 6.75%-ով վարկեր է տալիս բանկերին, բայց բանկերը մի 10% էլ ավելացնում են վրան, մինիմում 15, 16, 17, մինչև 20, 25%-ով հիփոթեքային վարկեր են տալիս ժողովրդին։ Իսկ այլ, զարգացած երկրներում, կենտրոնական բանկը 4–4.5 տոկոսով է տալիս, բանկերը 0.5–1.5 տոկոս են ավելացնում և ժողովրդին վարկեր են տալիս 20-30 տարով։

Հիմա ես ուզում եմ հարցնել, արդյոք այստեղ դուք կոռուպցիա գործարքներ չեք տեսնում կենտրոնական բանկից և բանկերի մենաշնորհային դիրքերով պայմանավորված։ Այո, պարոն Ավինյանն, աչքերն է ֆռռացնում։ Այսպես երկիրը չի կարող շարունակի, այս փուչիկը պայթելու է վերջապես, ու առաջինը Երևանն է տուժելու»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

87 մլն դրամ` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար. որոշում

87 մլն դրամ` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար. որոշում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման հնգամյակի առթիվ կառավարության պահուստային ֆոնդից 87 մլն դրամ կհատկացվի ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ «Այս ժամանակահատվածում կոմիտեն կարևոր...

Երևանում ապօրինի թմրանյութ պահելու և զենք-զինամթերք կրելու կասկածանքով 36-ամյա քաղաքացի է ձերբակալվել

Երևանում ապօրինի թմրանյութ պահելու և զենք-զինամթերք կրելու կասկածանքով 36-ամյա քաղաքացի է ձերբակալվել

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 17․30-ին, մայրաքաղաքի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով Արշակունյաց պողոտայում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Ֆրունզեի փողոցի բնակիչ 36-ամյա տղամարդու։...

270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն՝ «Ջերմուկ Գրուպին». կառավարության որոշումը

270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն՝ «Ջերմուկ Գրուպին». կառավարության որոշումը

«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն նախատեսում է լրացուցիչ 215 մլն դրամի սարքավորումներ և 656,9 մլն դրամի հումք ներմուծել՝ առանց ներմուծման մաքսատուրքի։ Կառավարության այսօրվա նիստին հաստատվեց էկոնոմիկայի նախարարության նախագիծը։ Նախագծով առաջարկվում է փոփոխել կառավարության 2026...

Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում. Միրզոյանն ու Բայրամովը քննարկում են ունեցել

Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում. Միրզոյանն ու Բայրամովը քննարկում են ունեցել

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված՝ «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Թրանս-Կասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» խորագրով միջոցառմանը։ ԱԳՆ–ից  հայտնում են, որ Արարատ...

Տեսա, կարդացի, ևս առավել համոզվեցի՝  հզոր և հաղթական է Հայոց Սուրբ Եկեղեցին. Հայր Ասողիկ

Տեսա, կարդացի, ևս առավել համոզվեցի՝ հզոր և հաղթական է Հայոց Սուրբ Եկեղեցին. Հայր Ասողիկ

Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը, որում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում մի շարք հոգևորականների անձնական կյանքին։ Մայր Աթոռի միաբան Հայր Ասողիկն արձագանքել է հրապարակված...